Միջազգային08:51, 11 Նոյեմբեր 2016
Ամերիկյան «Newsweek» ամսագրի անդրադարձը Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին

Հայտնի ամերիկյան «Newsweek» լրատվական ամսագիրը իր նոր համարում անդրադարձել է Թուրքիայի ներքին զարգացումներին: «BBC Türkçe» -ի տեղեկացմամբ՝ հոդվածը կրում է «Մինչ դուք հետևում եք Թրամփին, Թուրքիան բանտարկում է ընդդիմադիրներին» խորագիրը:
Հոդվածում անդրադարձ է կատարվում Դիարբեքիրում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունին, որի պատճառով 11 մարդ զոհվեց: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK):
Աղբյուրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանաքի վրա, որ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Զիյա Փիրը և իր ընկերները մեղադրվում են PKK-ին աջակցելու մեջ, մինդեռ նրանք ուղղակի մազապուրծ եղան այդ խմբավորման կազմակերպած հարձակումից:
«Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո նախագահ Էրդողանի հրամանով սկսված և ձնագնդի պետ մեծացող հետապնդումների գործընթացի վերջին զոհը ԺԴԿ-ն էր: Հուլիսի 15-ից հետո 36.000-ից ավելի քաղաքացի է կալանավորվել, շուրջ 100.000-ը զրկվել է աշխատանքից»,- գրում է աղբյուրը՝ հիշեցնելով նաև ԺԴԿ համանախագահների ազատազրկման և որպես պատասխան ԺԴԿ-ի՝ մեջլիսում իր գործունեությունը դադարեցնելու մասին:
«ԺԴԿ-ականներին և 100-ից ավելի լրագրողների բանտարկած կառավարությունը աչքը տնկել է գլխավոր ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) վրա: Էրդողանը դատական հայց է ներկայացրել այս կուսակցության բոլոր պատգամավորների դեմ. կուսակցություն, որը բողոքեց իր քուրդ գործընկերների կալանավորման դեմ՝ կոչ անելով պայքարել ժողովրդավարական մեթոդներով»:
Ամսագիրը հիշեցնում է, որ 2017թ. Թուրքիայում անցկացվելիք հանրաքվեով որոշվելու է նախագահական համակարգին անցնելու հարցը: Սակայն հաշվի առնելով երկրում ընթացող անարդարություններն ու օրինախախտումները՝ դժվար թե հնարավոր կլինի արդար հանրաքվե անցկացնել:
«Արտակարգ դրության պայմաններում (որը, ըստ ամենայնի, հունվարին դարձյալ կերկարաձգվի) անցկացվելիք հանրաքվեն կարող է վերածվել թագադրման արարողության»,- գրում է Newsweek-ը:
Շեշտելով, որ ներքաղաքական զարգացումները կարող են կործանարար ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա՝ աղբյուրը որպես օրինակ հիշեցնում է թուրքական լիրայի փոխարժեքի՝ վերջին 30 տարիների համար աննախադեպ անկումը դոլարի նկատմամբ:
«Թուրքիան միացված է արհեստական շնչառության սարքին, իսկ այն միացնել-անջատելու հնարավորությունը Էրդողանի ձեռքում է», - եզրափակում է ամսագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ԱՄՆ Պետդեպարտամենտից մի պաշտոնյա, ով ցանկացել է անանուն մնալ, գրավոր պատասխանել է «Ամերիկայի ձայնի» թուրքական բաժնի հարցերին Նա նշել է, որ ԱՄՆի դիրքորոշումը սիրիական հարցում անփոփոխ է մնա

Իցհակ Հերցոգը . «Անհամբեր սպասում եմ Թել Ավիվում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարի հավատարմագրերն ընդունելուն»։

Չինաստանի մշտական ներկայացուցչի օգնականը Թուրքիային մեղադրել է Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ սկսելու, օդային և հրետանային հարվածներ հասցնելու մեջ։
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Զորավարժությունը մասնակիցներ ունի 17 երկրից՝ ներառյալ Գերմանիայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի twitter-յան գրառմանը։
Նշվում է, որ իշխանության ղեկին մնալու համար նա կոնֆլիկտներ է հրահրում Սիրիայում և Գերմանիայում։
Նա հոդվածում նշել է, որ Թուրքիան դաշնակից երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ, սակայն իրեն այդ դաշինքի անդամ պետության նման չի դրսևորում։
Այս չեղարկումները տեղի են ունենում Թուրքիայի ու սկանդինավյան երկու երկրների միջև լարված հարաբերությունների համատեքստում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |