Մշակութային09:51, 31 Հոկտեմբեր 2016
Պատմական Սեբաստիայի հայկական գերեզմանատանը հոգեհանգստի կարգ է մատուցվել

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառա շրջանում գտնվող հայկական գերեզմանատանը երկարատև դադարից հետո հոգեհանգստի կարգ է կատարվել: Թուրքական «HaberTürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ արարողությանը մասնակցելու համար Զառա է ժամանել նաև 38 հոգուց բաղկացած պոլսահայերի մի խումբ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել այդ գերեզմանոցում հանգչող իրենց նախնիներին:
Հոգեհանգստի կարգը մատուցելուց հետո ելույթ ունեցած հայր Զոհրապ Ջիվանյանը նշել է, որ գերեզմանոցում վերջին անգամ հուղարկավորություն էր կատարվել 1958թ.: Դրանից հետո այստեղ հոգեհանգստի կարգ այլևս չի կատարվել:
Հիշեցնենք, որ Զառայի հայկական գերեզմանատունը հայտնաբերվել էր մի քանի տարի առաջ՝ Սիվաս այցելած պոլսահայ «ՀայՃար» ճարտարապետների միության ներկայացուցիչների կողմից: Այնուհետև տեղի գործարար Ֆեթհի Արասի ֆինանսավորմամբ գերեզմանատան տարածքում վերականգնողական աշխատանքներ են կատարվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարի խոսքով՝ Ավրելիուսի արձանը գողացվել էր ավելի քան 60 տարի առաջ:

Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |