Միջազգային07:16, 04 Մայիս 2016
ԱՄՆ-ն բացասական է գնահատել Թուրքիայում կրոնի ազատության վիճակը

ԱՄՆ-ի պետքարտուղարկության կողմից հրապարակվել է 2016թ. «Կրոնի ազատության զեկույց», ըստ որի Թուրքիայում կրոնական համայնքների վիճակն անբավարար է գնահատվել: Թուրքական «Posta.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Հաշվետվությամբ մասնավորապես ընդգծվել է, որ Թուրքիայում կրոնական համայնքների, այդ թվում նաև՝ սյուննի - մահմեդականների կրոնական գործունեությունը խստորեն վերահսկվում է պետության կողմից:
Նշվում է,, որ Թուրքիայում ոչ մի կրոնական համայնք չունի լիարժեք իրավական կարգավիճակ, չի տնօրինում իր աղոթատեղիներին, չի կարող պաշտպանել դրանք, հոգևոր կրթություն տալ իր հետևորդներին ու հոգևորականներ պատրաստել: Այս բոլոր իրավունքները սահմանափակված են պետության վերահսկողությամբ:
«Այս ամենի հետ մեկտեղ հատկապես մտահոգիչ խնդիրներից են նախակրթարաններում և միջնակարգ դպրոցներում պետության կողմից սահմանված կրոնի պարտադիր դասերը, հակասեմականությունը (անհանդուրժղականություն հրեաների նկատմամբ՝ խմբ.), Թուրքիայում բողոքական փոքրամասնությունների համայնքներին ուղղված սպառնալիքները», - ասված է զեկույցոււմ:
Նշվում է նաև, որ ողջ աշխարհում անհատների և հասարակությունների կրոնի ազատության առումով հետընթաց է գրանցվել: Մասնավորապես ԱՄՆ-ում և Եվրոպայում ճնշումներ են գործադրվում հրեաների և մուսուլմանների նկատմամբ :
Զեկույցում արձանագրվել է նաև, որ Թուրքիայում հետզհետե սաստկանում են մամուլի դեմ կիրառվող բռնությունները, իսկ նախագահ Էրդողանին քննադատողների հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերվում:
Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին նվիրված բաժնում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ կողմերի միջև հարաբերությունները հատկապես տուժել են սիրիական պատերազմի, «Իսլամական պետության» (ԻՊ - İŞİD) նկատմամբ դրսևորված մոտեցումների և Թուրքիայի վարած հակաժողովրդավարական ներքին քաղաքականության պատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |