• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Հունիս, 2025
Շաբաթ 05:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն14:04, 24 Ապրիլ 2016

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները մեկնաբանում են Էրդողանի «ցավակցական ուղերձը»

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները մեկնաբանում են Էրդողանի «ցավակցական ուղերձը»

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից Սելինա Դողանը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից Գարո Փայլանը և իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցությունից Մարգար Եսայանը մեկնաբանել են նախագահ Թայիփ Էրդողանի ապրիլքսարչորսյան ցավակցական ուղերձը:

Պոլսի հայոց պատրիարքարանում այսօր տեղի ունեցած հիշատակման արարողությանը մասնակցած պատգամավորները «Ակօս» թերթի հետ զրույցում ներկայացրել են իրենց վերաբերմուքնը Էրդողանի ուղերձի վերաբերյալ:

CHP-ական Սելինա Դողանը նախագահի քայլը դրական է գնահատել՝ ասելով. «Ցանկանում ենք, որ անցած տարիների ընթացքում թափ առած և 2 ժողովուրդների մտերմացմանն ուղղված քաղաքական գործընթացը և քաղաքական քայլերն առանց որևէ նախապայմանի շարունակվեն: Մեր ցանկությունն է, որ նախապայմաններից հեռու մնալով, բարեկամաբար ու խաղաղությամբ այս երկրում ապրենք ու մեր ցավերի հետ առերեսվենք: Ցանկանում ենք, որ ավելի մարդկային և խելամիտ մոտեցմամբ այս հարցը առողջ մթնոլորտում քննարկվի ինչպես Թուրքիայի խորհրդարանի հարկի տակ, այնպես էլ այլ երկրների խորհրդարաններում»:

HDP-ական Գարո Փայլանը պատրիարքարանում ցեղասպանության զոհերի հիշատակման արարողության անցկացումը  կարևոր է համարել, բայց նշել է, որ նախորդ տարի կարծես ավելի մեծ կարևորություն տրվեց ապրիլի 24-ին և նույնիսկ առերեսվելու կամք կար: Իսկ այս տարի ամեն ինչ իզուր է, և առերեսվելու կամքն էլ «սառնարան է դրվել»:

«Այսօր մենք ունենք մի կառավարությունը, որի համար այս ամենը, ինչ տեղի է ունենում այստեղ, բնավ կարևոր չէ: Ճանապարին, երբ գալիս էի պատրիարքարան, բոլոր ճանապարհները փակ էին, քանի որ այս տարի էլ որոշել են ապրիլի 24-ին հեծանվարշավ կազմակերպել: Ժամանակին այս երկրում ամեն 5 քաղաքացուց մեկը հայ է եղել: Նրանք բոլորը բնաջնջվել են: Այսօր մենք փոքրամասնություն ենք դարձել, իսկ ապրիլի 24-ն էլ՝ հեծանվարշավի օր: Մենք կհամարենք, որ առերեսվել ենք այս հարցի հետ, երբ ապրիլի 24-ը Թուրքիայի համար դառնա կարևոր օր»:

AKP-ական Մարգար Եսայանը ողջունել է նախագահի ուղերձը՝ համոզմունք հայտնելով, որ այն կարող է հայ համայնքում դրական տեղաշարժի հնարավորություն տալ:

«Հույս ունեմ, որ հանրության և պետությունների միջև նախապայմանները կվերանանան»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված
Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Փաշինյանը Թուրքիայում է. Ո՞վ է դիմավորել նրան (Տեսանյութ)
Փաշինյանը Թուրքիայում է. Ո՞վ է դիմավորել նրան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա
Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

Աբբաս Արաղչին Ստամբուլում կմասնակցի «‎Իսլամական համագործակցություն»‎ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի նիստին:

Գյուլեր․ «Պարզ ճշմարտություն է՝ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը»
Գյուլեր․ «Պարզ ճշմարտություն է՝ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Անկարայում կազմակերպված ընդունելությանը։

Քահրամանմարաշում Էրդողանն ու Ալիևը մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը
Քահրամանմարաշում Էրդողանն ու Ալիևը մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը մասնակցել են Քահրամանմարաշում  «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը Էրդողանը ելույթն ավարտել է քահարամանմարաշցի բան

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}