Ցեղասպանություն15:00, 24 Ապրիլ 2016
Սելահաթթին Դեմիրթաշ․ «Հիշում ենք բոլորին, որոնք սպանվեցին 1915-ի ցեղասպանության ժամանակ»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն Իզմիրում ելույթ ունենալիս անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային։
Թուրքական «Bektashaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Դեմիրթաշը հետևյալ հայտարարությունն է արել․ «Այսօր այն օրն է, երբ 101 տարի առաջ սկսվեցին հայերի ջարդերը, ցեղասպանությունը, և ինչպես կասեր Հրանտ Դինքը․ «101 տարի է, ինչ հայերը փորձում են ապացուցել, որ սպանվել են այս հողերում, իսկ քրդերը՝ որ ապրում են»։
Մենք այս տարի պարտավոր չենք 1915-ի «Իթթիհատ վե թերաքիի» (Միություն և առաջադիմություն) երիտթուրքական կուսակցության հանցանքներն ու մեղքերը կրել։ Անցյալի սխալների հետ առերեսվելով կարող ենք անվտանգ ապագային նայել։ Առերեսումը ոչ միայն այս հողերում ապրող հայերին, այլև բոլորիս համար է անհրաժեշտ։ Հակառակ դեպքում կեղծ հավասարություն, եղբայրություն, քաղաքացիության հասկացությամբ ո՞ւր կարող ենք հասնել։ Եթե եղբայրություն, հավասարություն, ապա միայն լիարժեք և անկեղծ։ Հիշում ենք բոլորին, որոնք սպանվեցին 1915-ի կոտորածի ժամանակ։ Հույս ունեմ, որ այս քաջությունը իր հետ առերեսման կբերի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից գանձվող հարկերը կմեծանան:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |