Միջազգային07:09, 15 Մարտ 2016
Անգլիան զգուշացնում է իր քաղաքացիներին. Թուրքիայում անվտանգ չէ

Մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած հերթական ահաբեկչական պայթյունից հետո Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել իր քաղաքացիներին ուղղված հայտարարությամբ:
Նախարարության՝ արտերկրում ճանապարհորդել պատրաստվող քաղաքացիներին առաջարկներ ներկայացնող կայքում նախազգուշացում է տեղադրվել այն մասին, որ, չնայած անվտանգության ուժերի գործադրած ջանքերին, Թուրքիայում դեռևս խիստ ռիսկային է ահաբեկչության առումով:
«Մարտի 13-ին Անկարայի կենտրոնական Քըզըլայ շրջանում պայթյուն է որոտացել: Անգլիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում հեռու մնալ այդ շրջանից և հետևել իրավասու անձանց հրահանգներին», -ասված է հրապարակման մեջ:
Հայտարարությունում նաև անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ անվտանգության խնդիրը առկա է Թուրքիայի ոչ բոլոր շրջաններում: Նշենք, որ յուրաքանչյուր տարի շուրջ 2.5 մլն բրիտանացի է զբոսաշրջության նպատակով մեկնում Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունաստանը որոշում է կայացրել ինչև 12 ծովային մղոն ընդլայնել իր տարածքային ջրերն Էգեյան ծովում։

Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։

Նախօրեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր արել Թուրքիայում ընթացող դատական պրոցեսների վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |