• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Օգոստոս, 2025
Կիրակի 05:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:15, 18 Փետրվար 2016

Վանդալների հարձակման թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսը

Վանդալների հարձակման թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսը

Գերմանիայի Աախեն քաղաքում բացված «1915-2015 հայկական ճարտարապետությունն ու ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը հայտնվել է վանդալների հարձակման թիրախում:

Թուրքական «Demokrat Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից առաջ բնակվող հայերի ստեղծած մշակութային ու ճարտարապետական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի մեծածավալ ֆոտոպաստառները պատառոտվել են դանակով կամ այլ սուր -կտրող գործիքներով:

Աախենի Ազգային մշակութային կենտրոնի ղեկավարությունը, որտեղ կազմակերպվել է ցուցահանդեսը, արդեն դիմել  է տեղի ոստիկանություն՝ դեպքի առթիվ հետաքննություն սկսելու պահանջով:

Հարձակմանն արձագանքել է գերմանական մամուլը: «Aachener Zeitung» թերթը հայկական ցուցահանդեսի վրա հարձակումը բնորոշել է որպես վանդալիզմ՝ անդրադառնալով դեպքին համանուն վերնագրով հոդվածում:

Նշենք, որ  «1915-2015 հայկական ճարտարապետությունն ու ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը «շրջում է» Գերմանիայի մի շարք քաղաքներում: Այն ներկայացնում է Ցեղասպանությունից առաջ հայաբնակ Վանի, Մուշի, Ուրֆայի, Կարսի, Այնթափի, Սեբաստիայի, Զմյուռնիայի հայերի մշակութային կյանքն ու նրանց կերտած ճարտարապետական գործերը:

Ցուցահանդեսում տեղ են գտել թեմայի վերաբերյալ լուսանկարներ, պատմամշակութային կոթողների մասին պատմական ակնարներ և խնդրո առարկա հուշարձանների ներկայիս վիճակի մասին տեղեկություններ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում
Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:

Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը
Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել
Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Թուրքիան և Լեհաստանը խորացնում են կապերը ռազմարդյունաբերության ոլորտում
Թուրքիան և Լեհաստանը խորացնում են կապերը ռազմարդյունաբերության ոլորտում

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։

Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է
Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}