Միջազգային07:38, 10 Փետրվար 2016
ՄԱԿ-ն ու ԵՄ-ն Թուրքիային կոչ են արել բացել սահմանները սիրիացիների առաջ

Միացյալ ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ու Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիային կոչ են արել բացել սահմանները սիրիացի գաղթականների առաջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Habertürk» լրատվակայքը:
Մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) խոսնակ Ուիլյամ Սպինդլերը հայտարարել է. «Մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիան բացի սահմանները վտանգից փախչող և օգնության կարիք ունեցող բոլոր սիրիացի քաղաքացիական անձանց համար՝ ինչպես որ արել է մինչև հիմա»:
Նա ընդգծել է, որ թեև Թուրքիան ապաստան է տվել Սիրիայից փախած վիրավոր և խիստ կարիքավոր անձանց, այնուամենայնիվ, սահմանին դեռ հազարավոր փախստականներ են սպասում:
Իսկ անցյալ շաբաթ նմանատիպ կոչ էր հնչեցվել նաև Ամստերդամում կայացած նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Նշյալ հանդիպմանը Հոլանդիայի արտգործնախարար Բերտ Կոենդեսը հայտարարել էր.
«Տեսել եմ Թուրքիայի սահմանով մեկ սփռված փախստականների լուսանկարները: Մարդասիրական օգնության կարիք ունեցող այս մարդկանց առջև պետք է բացվեն սահմանները: ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բաձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ևս կիսում է այս կարծիքը»:
Նշենք, որ Թուրքիայի Քիլիս քաղաքի մոտակայքում գտնվող Օնջուփընար սահմանային անցակետը արդեն մեկ տարի է՝ փակ է: Թուրքիան վերջին շրջանում երկիր մտնելու իրավունք է տվել Սիրիայից եկած շուրջ 15000 վիրավոր, հիվանդ ու ծեր փախստականների, սակայն սահմանի մյուս կողմում դեռ հազարավոր մարդիկ սպասում են մուտքի իրավունք ստանալուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |