Միջազգային09:09, 08 Փետրվար 2016
Բնական գազի արտահանման համար պետք է կարգավորվեն Թուրքիայի հետ հարաբերությունները

Իսրայելի էներգետիկայի նախարարը, հայտարարել է, որ իսրայելական գազը եվրոպական երկրներին վաճառելու համար առաջնահերթ պիտի կարգավորվեն թուրք-իսրայելական հարաբերությունները: Թուրքական «posta» թերթի կայքի հաղորդմամբ` նախարարն այդ մասին ասել է հունական թերթին տված հարցազրույցում:
«Համոցված ենք, որ մեր ծովերում բնական գազի ավելի շատ պաշար կա, քան արդյունահանվում է: Այդ պատճառով առաջիկայում Իսրայելի ծովային տարածքներում նոր որոնումներ են սկսվելու: Որպեսզի այդ գազը Թուրքիայի և Հունաստանի տարածքով եվրոպական երկրներին հասնի, առաջնահերթ պետք է կարգավորվեն նախկին լավ հարաբերությունները»:
Թուրքական աղբյուրը հիշեցրել է, որ Կիպրոսի գազի արտահանման հետ կապված նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Վերջինս շեշտել էր, թե Թուրքիան կիպրական գազի համար տարանցիկ երկիր կդառնա այն դեպքում միայն, եթե կարգավորվի Կիպրոսի հիմնախնդիր:
Նշենք, որ կիպրական գազը նույնպես պետք է արտահանվեր եվրոպական երկրներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի հատուկջոկատայինները հարձակման էին անցել, ինչի հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |