• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Հունիս, 2025
Կիրակի 03:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:40, 18 Հունվար 2016

Էրդողանին «թափթփուկ բռնապետ» անվանելու համար ընդդիմադիր կուսակցապետին մեղադրանք է առաջադրվել

Էրդողանին «թափթփուկ բռնապետ» անվանելու համար ընդդիմադիր կուսակցապետին մեղադրանք է առաջադրվել

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հետաքննություն  է սկսել:

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի համաձայն՝  ընդդիմադիր կուսակցապետին մեղադրանք է առաջադրվել՝ «նախագահին հրապարակավ վիրավորելու» համար: Նշվում է, որ անցյալ շաբաթ կայացած կուսակցական նիստի ժամանակ Քըլըչդարօղլուն Ռեջեթ Թայիփ Էրդողանին « թափթփուկ բռնապետ» է անվանել:

Այս մասին մամուլում տեղ գտած լուրերից հետո ԶԼՄ-ների հարցերով զբաղվող հանրապետական  դատախազ Քյուրշաթ Քայրալը քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի («Վիրավորանք նախագահին») հատկանիշներով հետաքննություն է սկսել: Ըստ այդ հոդվածի՝  նախագահին վիրավորելու մեջ մեղադրվող անձը կարող է դատապարտվել 1-4 տարվա ազատազրկման, իսկ եթե վիրավորանքը հրապարակայորեն է հասցվել, ապա պատժաչափը մեկ վեցերորդով կարող է ավելացվել:

Ըստ աղբյուրի՝ հարուցված գործը պետք է առաջիկայում ուղարկվի Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության խորհրդարանական հանցագործությունների բյուրո:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում
15:34, 12 հուն
Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից
15:00, 05 հուն
Ստամբուլի շրջանի ընդդիմադիր 5 համայնքապետեր կալանավորվել և հեռացվել են պաշտոնից

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
10:47, 05 հուն
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)
Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)

Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։

Էրդողան. «Թուրքիան իր կատարցի եղբայրների կողքին է»
Էրդողան. «Թուրքիան իր կատարցի եղբայրների կողքին է»

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։

Սաուդյան ընկերությունից Թուրքիայում ռեկորդային ներդրում է սպասվում
Սաուդյան ընկերությունից Թուրքիայում ռեկորդային ներդրում է սպասվում

Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 մլրդ դոլար:

Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար
Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:

Էրդողանի խորհրդականը գերմանացիների հետ քննարկել է ռազմարդյունաբերական համագործակցությունը
Էրդողանի խորհրդականը գերմանացիների հետ քննարկել է ռազմարդյունաբերական համագործակցությունը

Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Գերմանիայում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հետ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}