09:52, 19 Դեկտեմբեր 2015
Քուրդ երիտասարդի դիակը փողոցով քարշ տված թուրք ոստիկանները հեռացվել են համակարգից

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելից վերադարձի ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկություններ է հայտնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ իրականացվող ուժային օպերացիաների մասին:
Թուրքական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ վարչապետն անդրադարձել է վերջերս մեծ աղմուկ բարձրացրած երիտասարդի քուրդ PKK-ականի սպանության և նրա դիակը կտտանքների ենթարկելու թեմային:
Միջանկյալ նշենք, որ հոկտեմբերին Թուրքիայի Շըրնաք նահանգում ոստիկանության հատուկ ջոկատայինները սպանել են քուրդ երիտասարդի ու նրա մարմինը, ոստիկանական մեքենայից կապած, քարշ տվել փողոցով:
Տեսարանը պատկերող լուսանկարը «Twitter» սոցիալական ցանցում տեղադրել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշը հետևյալ գրությամբ. «Այս լուսանկարին ուշադիր նայեք: Նախօրեին է արվել Շըրնաքում: Թող ոչ ոք չմոռանա, քանի որ մենք չենք մոռանալու»:
Դավութօղլուն հայտնել է, որ սպանվածի մարմինը մեքենային կապած և փողոցով քարշ տված ոստիկանները հեռացվել են ոստիկանությունից:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |