• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Հուլիս, 2025
Չորեքշաբթի 04:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:52, 23 Նոյեմբեր 2015

Թուրքիան ցանկանում է ռուսական օդուժի գործողությունների հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

Թուրքիան ցանկանում է ռուսական օդուժի գործողությունների հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

Թուրքիան  պատրաստվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բարձրացնել Սիրիայում թուրքմենական գյուղերի  ուղղությամբ ռուսական օդուժի հարվածների հարցը: Ինչպես փոխանցում է թուրքական «yeniakit»  լրատվական կայքը, նոյեմբերի 22-ին Թուրքիայի վարչապետ Ահմե2 Դավութօղլուն անվտանգության ժողով է գումարել, որի ժամանակ քննարկվել էր թուրքմենների ուղղությամբ ռուսական օդուժի գործողությունների հարցը: Թուրքական կողմի ցանկությունը հարցը տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օրակարգ  հաստատել է նաև «Reuters» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարության իր աղբյուրները:

Դավութօղլուն  մասնավորապես շեշտել  է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող օպերացիաների ժամանակ չպետք է տուժի Սիրիայի խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ տեղաբնակ թուրքմենները: Տեղեկացրել է, որ իրենք դիվանագիտական ճանապարհով ամեն ինչ անելու են, որպեսզի պաշտպանեն Սիրիայում բնակվող թուրքմենների իրավունքները:

Նշենք, որ  նախորդ շաբաթ ռուսական ավիահարվածների վերաբերյալ հայտարարություն էր արել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը, որում նշված էր,  թե այդ հարվածների թիրախ են դարձել ոչ թե ԻՊ-ի զինյալները, այլ այդ տարածքում ապրող թուրքմենները: Ավելի վաղ  վերոնշյալի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կորլովից պարզապանումներ էին պահանջել:

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ իրենք արևմտյան երկրներից չեն ստացել որևէ պաշտոնական հայտարարություն, որտեղ նշված է եղել, որ օդային հարվածներից հետո սիրիացի խաղաղ բնակիչներ են զոհվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Սիրիան կստորագրեն ծովային իրավասության համաձայանգիր
14:12, 23 հուլ
Թուրքիան և Սիրիան կստորագրեն ծովային իրավասության համաձայանգիր

Ըստ այդ համաձայնագրի՝ Թուրքիան կամրապնդի դիրքերը Արևելյան Միջերկրականում ու նաև կպաշտպանի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) շահերը։

Իրանը եվրոպական երկրների հետ միջուկային բանակցությունները կվերսկսի Ստամբուլում
11:28, 21 հուլ
Իրանը եվրոպական երկրների հետ միջուկային բանակցությունները կվերսկսի Ստամբուլում

Բանակցությունները տեղի կունենան հուլիսի 25-ին և կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։

Թուրքիա-Չինստան գնացքուղով տարեկան 1000 անգամ բեռնափոխադրում կիրականացվի
17:11, 18 հուլ
Թուրքիա-Չինստան գնացքուղով տարեկան 1000 անգամ բեռնափոխադրում կիրականացվի

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտնել է, որ Չինաստանից Եվրոպա մեկնող բեռնատար գնացքներն արդեն կանցնեն Թուրքիայով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի միջև շփումներին
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի միջև շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ալիևի դուստրերը Թուրքիայում հայտնի հյուրանոցի բաժնետեր են դարձել
Ալիևի դուստրերը Թուրքիայում հայտնի հյուրանոցի բաժնետեր են դարձել

Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։

Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում
Կախաղան հանված ճակատագրեր Թուրքիայում

Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:

Կայացել է Էրդողան-Մակրոն հեռախոսազրույց
Կայացել է Էրդողան-Մակրոն հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։

Թուրքիայում անտառային հրդեհներ են. տարհանվել է 3515 մարդ
Թուրքիայում անտառային հրդեհներ են. տարհանվել է 3515 մարդ

Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}