• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 19:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված08:33, 09 Հոկտեմբեր 2015

Թուրք վերլուծաբան. «Զրո խնդիր ասելով՝ հարևաններին կորցրեցինք»

Թուրք վերլուծաբան. «Զրո խնդիր ասելով՝ հարևաններին կորցրեցինք»

Թուրք հոդվածագիր Վելի Թոփրաքը քննադատել է իշխող «Արդարություն  և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) արտաքին քաղաքականությունը: Թոփրաքի կարծիքով ԱԶԿ-ի արտաքին քաղաքականության մեջ ռազմավարական խորությունը վերածվել է ռազմավարական միայնության:

Ըստ հոդվածագրի` պատճառն այն է, որ ԱԶԿ-ն հրաժարվել է Աթաթուրքի՝ «Խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» սկզբունքից:

Թուրքական «Sözcü» լրատվական կայքում հրապարակված «Զրո խնդիր ասելով՝ հարևաններին կորցրեցինք» հոդվածում Թոփրաքը գրում է, որ ԱԶԿ-ն իր իշխանության 13-րդ տարվա վերջում երկիրը կանգնեցրեց խնդրի առաջ՝ ընդ որում բոլոր հարևանների հետ: Մինչդեռ 2002 թվականին, երբ ԱԶԿ-ն իշխանության  էր եկել, Թուրքիան չուներ հարևան, որի հետ մշտապես խնդիրներ կունենար, բացառությամբ Հունաստանի, որի հետ ժամանակ առ ժամանակ մեծ ու փոքր խնդիրներ էին առաջանում: 

Հեղինակը գրում է, որ Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանի մի շարք երկրների հետ բավականին լարվեցին, երբ արտաքին քաղաքականության հարցերով Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականի, իսկ հետո նաև արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրեց ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Թուրքիայի հետ հարաբերությունները խզեցին այնպիսի հարևաններ, ինչպիսիք են Սիրիան, Իրանը և Իրաքը, ինչպես նաև տարածաշրջանային ազդեցիկ երկրներ Եգիպտոսը և Իսրայելը:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Թոփրաքը գրում է, որ ԱԶԿ-ի՝ «հարևանների հետ զրո խնդիր» կարգախոսով  Հայաստանի հետ սկսված մերձեցման ջանքերն էլ անարդյունք եղան:

Հոդվածագիրը ընդգծում, որ այդ ընթացքում անգամ խնդիրներ են առաջացել այսպես կոչված Հյուսիսային կիպրոսի թուրքական հանրապետության հետ:

Անդրադառնալով Սիրիայի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը՝ Թոփրաքը նշում է, որ Սիրիայում իշխանությունը փոխելու  ձգտումը հարվածեց Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններին: 

Ըստ Թոփրաքի՝ առկա ճգնաժամը մեծ հարված կհասցնի Թուրքիայի տնտեսությանը: Առևտրի ոլորտում Թուրքիայի կարևոր գործընկեր Ռուսաստանը Թուրքիայի հետ առևտրաշրջանառության ցուցանիշով Գերմանիայից հետո 2-րդ  տեղում էր: Բացի այդ  Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Թուրքիա: Նրանց թիվը արդեն իսկ նվազել է: Թուրքիայի մյուս  կարևոր գործընկերը Իրանն է, որի հետ առևտրաշրջանառությունը 2012 թվականի համեմատությամբ  2013, 2014 թվականներին նվազել է 50 տոկոսով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
15:46, 03 հուն
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ
10:07, 02 հուն
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ

2025 թ. երկրորդ կեսը և 2026 թ. ցույց կտան, թե որքանով կկարողանա Անկարան բավարարել իր բարդ և երբեմն հակասական արտաքին քաղաքականական նպատակները:

Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին
11:42, 30 մայ
Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին

Թուրքիայի աջակացությունը Պակիստանին բոյկոտի մեծ ալիք է բարձրացրել և հակաթուրքական տրամադրություններ առաջացրել Հնդկաստանում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}