Միջազգային08:49, 22 Սեպտեմբեր 2015
ԱՄՆ-ն YPG-ի քուրդ զինյալներին ահաբեկիչներ չի համարում

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG) չի դիտում որպես ահաբեկչական կազմակերպություն:
Թուրքական «haberler» լրատվամիջոցը ԱՄՆ-իցն ստացված այդ հայտարարությունը համարել է սկանդալային:
Վաշինգտոնում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողները պետքարտուղարության խոսնակին հարցրել են, թե ինչպես է տեղի ունենալու ԱՄՆ-Թուրքիայի համագործակցությունը ԻՊ-ի դեմ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ԺԻԶ-ին դիտում է որպես ահաբեկչական կազմակերպություն, Քիրբին տվել է հետևյալ պատասխանը.
«Մենք ԺԻԶ-ին որպես ահաբեկչական կազմակերպություն չենք դիտարկում: Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում նրանք հաջողություններ են գրանցում: Միասնական պայքարը շարունակվելու է: Իրենց հետ մեր բանակցությունները շարունակվում են: Թուրքիայի ԻՊ-ի դեմ պայքարում ցուցաբերած աջակցությանը մենք հավանություն ենք տալիս: Սակայն ամեն հարցում ստիպված չեք համակարծիք լինել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |