• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
03 Հուլիս, 2025
Հինգշաբթի 23:32
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:39, 01 Սեպտեմբեր 2015

Թուրք նախարարը պարզաբանում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունը

Թուրք նախարարը պարզաբանում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունը

Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող Ալի Հայդար Քոնջան, ով ներկայացրել էր իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ասելով, որ 1915 թվականին եղել են հայկական կոտորածներ, հանդես է եկել նոր հայտարարությամբ:

Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի`նախարարը, ում հայտարարությունը թուրքական մամուլում մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր քննադատության, իր վերջին հայտարարության մեջ ասել է. «Ես «ցեղասպանություն» արտահայտությունը չեմ օգտագործել: Թուրքիան պետք է առերեսվի անցյալի իրողությունների հետ: Մի՞թե 1915 թվականին որևէ բան չի եղել: Բա ու՞ր են այդ հայերը: Փաստ է, որ սպանություններ են եղել, և դրա անունն էլ կոտորած է: Ցեղասպանություն չեմ ասել , բայց դա կոտորած է»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-ի օրակարգ բերվելու դեպքում ինքը ինչ դիրքորոշում կորդեգրի», քրդամետ կուսակցությունը ներկայացնող նախարարը ասել էր. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք»:

Թուրքական «Sabah» պարբերականը, անդրադառնալով նախարարի առաջին հայտարարությանը նշել էր, որ նախարարը Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին պատասխանելիս «չափերն անցել է»:

Sabah-ը նաև հայտնում էր, որ ԺԴԿ-ական նախարարներ Մուսլում Դողանը (Զարգացման նախարար) և Քոնջան Թուրքիայում ահամբեկչության դեմ պայքարի միջոցառումներին դեմ արտահայտվելու կամ իրենց հայտարարություններով և վարվելակերպով Թուրքիային միջազգային ասպարեզում բարդ իրավիճակի առջև կանգնեցնելու դեպքում` պաշտոնանկ կարվեն՝ ըստ սահմանադրության 109-րդ հոդվածի:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հարցի վերբերյալ ասել է, որ վերոնշյալ նախարարները «չափը պետք է չանցնեն»: Դավութօղլուն նշելով, որ նրանց նախարար նշանակելը սահմանադրական անհրաժեշտություն էր, ասել է.

«Այստեղ աշխատելով նրանց պարտականություն է այնպիսի վարք որդեգրել, որը մեզ, որպես Թուրքիայի Հանրապետության և ազգի ներկայացուցիչ ծանր կացության մեջ չի դնի», - ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ նրանց նախարար նշանակելը սահմանադրական անհրաժեշտություն էր:


 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային

Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}