Միջազգային07:46, 18 Օգոստոս 2015
Գերմանիայի ԱԳՆ-ի խոսնակն անդրադարձել է թուրք դատախազների աղմկահարույց պատմությանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շաֆերը կառավարության խոսնակների ժողովում, հայտարարել է, որ իրենք տեղեկություն չունեն թուրքական մամուլում տեղ գտած այն տեղեկատվության մասին, ըստ որի, Թուրքիայում պաշտոնանկ արված դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարանը գտնվում են Գերմանիայում:
Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` Գերմանիայի Արդարադատության նախարարության խոսնակ Աննե Զիմերմանը նույնպես նշել է, որ իրենք տեղեկություն չունեն վերոնշյալ դատախազների՝ Գերմանիայում գտնվելու մասին ու չեն կարող հաստատել այդ լուրերը:
Հիշեցնենք, որ չնայած ՀՀ ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ իրենք թուրք դատախազների՝ Հայաստանում գտնվելու մասին տեղեկությանը չեն տիրապետում, այնուամենայնիվ, թուրքական մամուլում շարունակվում է շրջանառվել այն տեսակետը, թե դատախազները փախել են Վրաստամ, ապա՝ Հայաստան, իսկ այնուհետև՝ Գերմանիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |