Միջազգային09:03, 17 Օգոստոս 2015
Թուրքիայից ԱՄՆ-ի ու Գերմանիայի «Patriot» ՀՕՊ համակարգերի դուրսբերման պատճառները

Գերմանական հայտնի «Frankfurter Allgemeine Zeitung» (FAZ) պարբերականն անդրադարձել է Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի սահմանամերձ Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգից գերմանական «Patriot» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) դուրսբերման և ժամկետի չերկարացնելու մասին որոշման իրական պատճառին:
Թուրքական «hurriyet» թերթի կայքը, հղում անելով գերմանական պարբերականին, որն էլ իր հերթին հիմնվում է Գերմանիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների վրա, նշում է, որ վերոնշյալի գլխավոր պատճառը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ թուրքական զինուժի գործողություններն են: Որպես մեկ այլ պատճառ առաջ է քաշվում այն փաստը, որ Թուրքիան արդեն երկար ժամանակ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ անհրաժեշտ գործողություններ և միջոցներ չի ձեռնարկում:
Նշենք, որ պաշտոնական հարթակում, որպես «Patriot» ՀՕՊ-երի դուրսբերման գլխավոր պատճառ, առաջ էր քաշվում այն հանգամանքը, որ այժմ Թուրքիային Սիրիայից վտանգ չի սպառնում:
Հավելենք, որ գերմանական կառավարությունը պատրաստվում է 2016թ. հունվարի 31-ին դադարեցնել «Patriot» ՀՕՊ համակարգերի շահագործումը: Այդ ժամանակ էլ Թուրքիայում ծառայություն իրականացնող գերմանացի 250 զինվորներ պետք է վերադառնան հայրենիք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |