Ցեղասպանություն09:13, 11 Օգոստոս 2015
Թուրք դերասանը հնարավոր է նկարահանվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում

Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» (The Promise) ֆիլում հնարավոր է նկարահանվի նաև թուրք դերասան Բիրքան Սոքոլլուն:
Թուրքական «Radikal» թերթի կայքը հայտնում է, որ ֆիլմը նկարահանող կազմակերպությունը Սոքոլլուի հետ բանակցություններ է վարում: Համաձայնության գալու դեպքում թուրք դերասանը աշխարահռչակ դերասաններ Քրսիտիան Բեյլի և Օսքար Այզեքի հետ միասին կհայտնվի նույն նկարհանման հրապարակում:
Նշվում է, որ թուրք դերասան գտնելու համար թուրքական կազմակերպություններին ուղարկված հայցի պահանջը եղել է անգլերենի լավ իմացությունը: Ընտրությունը կանգ է առել Բիրքան Սոքոլլուի վրա, ում հետ էլ այժմ ընթանում են բանակցությունները:
29-ամյա դերասանը խաղացել է թուրքական մի շարք սերիալներում, 2003 թվական Թուրքիայի լավագույն մոդել մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր մեծակտավ այդ ֆիլմի նկարահանումն իրականացվելու է երջանկահիշատակ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ:
Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն Հոլիվուդյան դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը: Սցենարը գրել է «Գեյշայի հուշերի» հեղինակ Ռոբին Սվիքորդը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |