Քաղաքական12:57, 31 Հուլիս 2015
Ըստ թուրք պատգամավորի՝ Թուրքիայում կա «Դաշնակցության» (ՀՅԴ) առաքելությունը շարունակող 2 կուսակցություն

«Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) փոխնախագահ, պատգամավոր պրոֆեսոր Սեմիհ Յալչընը Թուրքիայի ներկայիս դրության վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Յալչընը հայտարարություն մեջ նշում է, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները պատճառ դարձան քաղաքական ճգնաժամի և ահաբեկչական միջադեպերի: Նրա խոսքերով՝ ընտրության արդյունքները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության AKP-ԱԶԿ) նախաձեռնած քրդական հարցի կարգավորման գործընթացի, և այդ գործընթացին գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) լուռ համաձայանության անխուսափելի հետևանքն էին:
ԱՇԿ-ի փոխնախագահի կարծիքով ԺԴԿ-ի կարևոր սխալներից մեկն էլ այն էր, որ չընդունեց, որը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցության ղեկավարները առնչություն ունեն «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ: Ըստ Յալչընի՝ անիմաստ է տարբերություն դնել ԺԴԿ-ի և նրա զինված թևի ՔԲԿ-ի միջև:
Նա զուգահեռ է անցակցրել նաև ԺԴԿ-ի և «Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) միջև՝ գրելով. «ԺԴԿ-ն ունի նույն անջատողական նպատակները, ինչ ուներ ՀՅԴ-ն, որը ստեղծվել էր 1890 թվականին և ցանկանում էր Օսմանյան հողերի վրա ինքնավար շրջան ստեղծել: ՀՅԴ-ի առաքելությունը ԺԴԿ-ը և ՔԲԿ-ն են շարունակում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |