• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 09:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց10:28, 12 Հունիս 2015

Ի՞նչ սպասելիքներ ունի հայ համայնքը Թուրքիայի նոր խորհրդարանից. հարցազրույց «Ակօս»-ի գլխավոր խմբագրի հետ

Ի՞նչ սպասելիքներ ունի հայ համայնքը Թուրքիայի նոր խորհրդարանից. հարցազրույց «Ակօս»-ի գլխավոր խմբագրի հետ

Հետընտրական Թուրքիայում շարունակում են քննարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները ու ապագա կառավարության կազմը: Շարքային քաղաքացիներից մինչև  նորընտիր պատգամավորներ խոսում են 25-րդ գումարման խորհրդարանից ունեցած իրենց սպասելիքների մասին:

Խորհրդարանական նախորդ ընտրոթյուններից արմատապես տարբերվող այս ընտրությունների առանձնահատկությունը իշխանությունների «Արդարություն ու զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) մի ստվար ընտրազանգվածի կորուստն էր և քրդամետ,ազգային փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» մուտքը մեջլիս:

Թուրքիայի հարյուր հազարավոր քաղաքացիներ պնդում են, թե սա նոր Թուրքիայի սկիզբն է և լիահույս են, որ նորընտիր խորհրդարանը կբարեփոխի երկիրը: Իսկ նույն այդ խորհրդարանից ի՞նչ սպասելիքներ պետք է ունենան Թուրքիայի տասնյակ հազարավոր հայ քաղաքացիները: Այս մասին Ermeniahaber.am-ը զրուցեց Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Եդվարդ Տանձիկյանի հետ:

Տանձիկյանը նախ տեղեկացնում է, որ նախընտրական շրջանում «Ակօս»-ն ավելի շատ ուշադրություն է դարձրել «ԺԴԿ»-ի գործունեությանը և հայ թեկնածուների մուտքին խորհրդարան:

«Երեք հայ թեկնածուներն էլ խորհրդարան մտնելու շանսեր ունեին: Սա հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամն է: Այս տեսանկյունից դրական եմ գնահատում ընտրությունները: Իսկ եթե քաղաքական առումով դիտարկենք, ապա ազգային փոքրամասնություններին խնդիրներին ամենաշատ ուշադրություն դարձնող կուսակցությունը, իսկապես, ԺԴԿ-ն է: Ահա թե ինչու մենք առավել շատ ուշադրություն դարձրեցինք ԺԴԿ-ին»,-պատմում է Տանձիկյանը:

Ըստ Տանձիկյանի` ԱԶԿ-ն հայկական և քրդական հարցերում  իրնախկին «քիչ թե շատ մեղմ լեզուն» կորցրել է, արդեն շատ ավելի խիստ ու կոշտ լեզվով է խոսում: «Ի հակադրություն սրան` ԺԴԿ-ն ազգային փորքամասնություններին ուղղված քաղաքականություն էր վարում, հետևաբար սխալ չի լինի ասել, որ հայ համայնքը այս ընտրություններիում ԺԴԿ-ի կողքին կանգնեց»:

Ermenihaber.am-ի թղթակցի այն դիտարկմանը, թե նորընտիր մեջլիսում «Ազգայնական շարժում կուսակցությունը» և հավասարություն քարոզող ԺԴԿ-ն հավասար թվով (80) պատգամավոր ունեն և ուրեմն ո՞ր լեզուն գերիշխող կլինի` խաղաղությա՞ն, թե՞ այլատյացության, Տանձիկյանը պատասխանեց:

«Առայժմ պարզ չէ թե ինչպիսի կառավարություն կկազմվի: Կոալիցիա կլինի՞ թե ոչ : Կարծում եմ ԱԶԿ-ն փակուղում է : Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ ոչ ոք չունի: Ու քանի դեռ վիճակն անորոշ է, անորոշ է նաև, թե ով ավելի ազդեցիկ կլինի խորհրդարանում: Բայց կարևոր մի հանգամանք պետք է հաշվի առնենք: Սրանից երեսուն տարի առաջ ասում էին, թե այս երկրում քուրդ չկա, իսկ հիմա քրդամետ կուսակցությունը 80 պատգամավորով մտնում է խորհրդարան»:

Անդրադառնալով խորհրդարանի հայ պատգամավորներին` «Ակօս»-ի խմբագիրը նշում է, որ թեև 550 հոգանոց խորհրդարանում 3 հայ պատգամավորների թիվը գուցե փոքր է, այդուամենայնիվ նրանց մուտքը խորհրդարան արդեն իսկ դրական երևույթ է:

«Ես կարծում եմ, որ նրանք նվազագույնը կկարողանան հայկական թեմային առնչվող հարցեր բարձրացնել խորհրդարանում, խոսակցության նյութ դարձնել դրանք: Դա էլ է շատ կարևոր»:

Խոսելով այն մասին, թե հայ համայնքը նոր խորհրդարանից ինչ սպասելիքներ կարող է ունենալ, Տանձիկյանն ասաց.

«Այս խորհրդարանը շատ անելիք ունի ու ոչ միայն հայերի հարցում, այլ` բոլոր ազգային փոքրամասնությունների: Բռնագրավված գույքի վերադարձման խնդիր ունենք, հայկական որբանոցի Արմեն ճամբարի (Kamp Armen),  Բոմոնթի Մխիթարյան դպրոցի հարց ունենք, պատրիարքի ընտրության խնդիր ունենք: Դասագրքերում առ այսօր  կա հայերի դեմ թշնամանք սերմանող լեզու և դա ակնհայտ է: Հույս ունեմ, որ այս հարցում որևէ քայլ կարվի: Ցեղասպանության հարցում, ինչքան էլ որ դժվար լինի սպասում եմ, որ նվազագույնը որևէ որոշում ընդունելու, անցյալի հետ առերեսվելու ջանքեր կգործադրվեն: Գոնե ավելի հանգիստ կկարողանանք այս թեմայի մասին խոսել: Հնարավոր է քայլեր արվեն Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի վարած քաղաքականության հետևանքով երկրից արտագաղթած հայերի սերունդներին քաղաքացիություն տալու համար: Ու սրանք միայն իմ սպասելիքները չեն: Մենք հարցում ենք արել, և համայնքն էլ նմանօրինակ բազմաթիվ ակնկալիքներ ունի նորընտիր խորհրդարանից»:

«Ակօս»-ի խմբագիրը լիահույս է նաև Հայաստանի հետ սահմանի բացման հարցում: Ըստ նրա սահմանի փակ լինելը երկու ժողովուրդների միջև երկխոսությունը դժվարացնում է, և արգելք հանդիսանում տնտեսական հարաբերությունների համար:

«Ես սահմանի բացումը դիտում եմ որպես օրակարգի առաջնահերթ հարց: Թուրքիան դա կապում է ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Սակայն իրականում այս խնդիրը վերաբերում է միայն ու միայն Հայաստանին և Թուրքիային».- համոզմունք է հայտնում Տանձիկյանը:

Հեղինակ`   Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}