• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 09:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց07:51, 11 Հունիս 2015

Թուրքիայի մեջլիսի հայ կին պատգամավոր. «Ոչ ոք հայ լինելս թող կասկածի տակ չդնի» (հարցազրույց)

Թուրքիայի մեջլիսի հայ  կին պատգամավոր. «Ոչ ոք հայ լինելս թող կասկածի տակ չդնի» (հարցազրույց)

Օրերս Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների անսպասելի արդյունքները դեռ շարունակում են քննարկումների և դիտարկումների նյութ մնալ: Մասնավորապես անսպասելի էին Էրդողանի «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պարտությունը, քրդամետ կուսակցության հաղթանակը, ինչպես նաև պատգամավորության հայ թեկնածուների կողմից անցողիկ շեմի հաղթահարումը:

Ներկայիս 25-րդ գումարման թուրքական խորհրդարանի նորընտիր 3 հայ պատգամավորներից մեկը երկրի գլխավոր ընդդիմության` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից  առաջադրված տկն Սելինա Օզուզուն Դողանն է: Մասնագիտությամբ իրավաբան, 16 ամսական փոքրիկի մայր Սելինա Դողանը Ստամբուլի հայկական համայնքի ներկայացուցիչ է: ԺՀԿ-ի կողմից նրա թեկնածության առաջադրումը հակասական կարծիքների պատճառ էր դարձել, քանզ  որ կուսակցությունը հայտնի է հայերի նկատմամբ մեղմ ասած` «ոչ բարեկամական» մոտեցմամբ:

Ermenihaber.am-ի հետ զրույցում Սելինա Դողանը պատմեց իր թեկնածության առաջադրման, կուսակցական բարեփոխումների, իր պատգամավորական ապագա անելիքների ու ծրագրերի մասին:

- Հայաստանում ԺՀԿ-ն ավելի շատ հայտնի է որպես Աթաթուրքի կուսակցություն: Եվ շատերին տարօրինակ է թվում այս կուսակցության կողմից պատգամավորի հայ թեկնածուի առաջադրումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

- Այո, հայերը ԺՀԿ-ի հետ կապված որոշ մտավախություններ ունեն: ԺՀԿ-ն ընդունում է, որ անցյալին վերաբերող որոշ հարցեր կան, որոնց հետ պետք է առերեսվել: ԺՀԿ-ն էլ Թուրքիայի հասարակության պես վերափոխման գործընթացում է: Ներկայումս դա իրականացնում է իր կադրերը թարմացնելով, տարբեր հատվածների ներկայացուցիչների, կանանց առաջադրելով: Ես էլ այդ վերափոխման մի մասն եմ և դա  տրամաբանական եմ համարում: Ոչ ոք թող հայ լինելս կասկածի տակ չդնի: Ինձ կուսակցության անդամներն էլ են շատ դրական ընդունում: Սկզբնական շրջանում մի փոքր ըմբոստություն եղավ, բայց հիմա ամեն ինչ կարգին է:

- Որպես այս կուսակցության հայ անդամ` որքա՞ն  եք ազատ Ձեր հայտարարություններում: Կարո՞ղ եք ամեն ինչի մասին ազատորեն խոսել:

- Խոսքի ազատությունը կուսակցությունում ամենաշատ կարևորվող հարցերից մեկն է: Կուսակցության ներսում կա քաղաքական բարոյականության սկզբունք և հարգանք խոսքի ազատության նկատմամբ, ուստի կարող եմ ազատորեն ասել այն, ինչ ճիշտ եմ համարում և մինչև վերջ պնդել ասածս:

- Որպես ԺՀԿ-ական հայ պատգամավոր` խորհրդարանում հայակական խնդիրները կբարձրացնե՞ք:

- Ես` որպես հայ պատգամավոր, բնականաբար, հայերին վերաբերող խնդիրները խորհրդարանի օրակարգ կբերեմ: Ի տարբերություն մյուս պատգամավորների` ես ավելի քաջատեղյակ եմ հայ համայնքին հուզող հարցերից, վերջիվերջո համայնքի մեջ եմ մեծացել:

- ԺՀԿ-ի ծրագրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ որևէ քայլ նախատեսվու՞մ  է:

- ԺՀԿ-ն հակված է հարևան բոլոր պետությունների հետ հարաբերությունների կարգավորմանը: Այդ հարևաններից մեկն էլ Հայաստանն է: Ինչո՞ւ սահմանները փակ լինեն: Ինչո՞ւ մարդիկ չկարողանանան միմյանց հետ առևտուր անել: Հասարակությունները մերձեցնելու համար քաղաքական կամքի պակաս է նկատվում, հայկական սփյուռքի նկատմամբ բացասական վերաբերմունք կա: Հարկավոր է դա վերացնել: Այս ուղղությամբ ԺՀԿ-ն, անշուշտ, դրականին միտված քայլեր կանի: Բնականաբար, դա այսօր կամ վաղը լուծվելիք հարց չէ, այդ կոնտեքստում օրինակ իմ թեկնածության առաջադրումն արդեն իսկ որպես դրական քայլ եմ ընկալում:

- Ձեր կուսակցական նախագահը հայտնի է հակահայկական հայտարարություններով, հատկապես Հայոց ցեղասպանության հարցում, դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- Միևնույն ժամանակ պետք է նշել որ կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն 1915թ. դեպքերն անվանել է մեծ ողբերգություն և նշել, որ առերեսվելուց չենք վախենում: Այսինքն 1915թ. դեպքերն ինչպես ուզում եք կոչեք: Դա առանձին թեմա է: Արդյունքում այդ մարդիկ այսօր չկան: Այսօր Թուրքիայում ընդամենը 50-60 հազար հայ է ապրում, այնինչ ժամանակին միլիոնավոր են եղել: Կան հարցեր, որ առ այսօր բաց են ու լուծման կարիք ունեն: Անկախ նրանից, թե ինչ բնորոշում կտանք դրան, խնդիրն առկա է: Այստեղ կարևոր է, թե այսօր այդ մարդկանց ինչպես եք վերաբերվում: Այսինքն մինչև օրս այդ մարդկանց որպես թշնամի՞ եք դիտում, օտարացնո՞ւմ եք, թե՞ վերաբերվում եք նրանց ինչպես հավասարը հավասարին, առանց որևէ այլատյացության: Մենք կպայքարենք հենց այդ այլատացության վերացման համար:

- Հարաբերությունների կարգավորման համար դուք ի՞նչ ճանապարհ եք տեսնում:

- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի հարցի հետ կապելը ճիշտ չեմ համարում: Հասարակական կազմակերպությունների տարած աշխատանքները պետք է ավելի ուժեղացնել: Մի շարք նախագծեր կան, որոնք պետք է խրախուսել, որպեսզի երկու հասարակությունները միմյանց ավելի լավ ճանաչեն, իսկ սահմաններն էլ բացվեն:

- Որպես կին պատգամավոր ի՞նչ անելիքներ ունեք:

-Կանանց խնդիրների լուծման վերաբերյալ շատ լուրջ նախագծեր ունենք: Խրախուսում ենք կին նախարարի նշանակումը ու առհասարակ կնոջ դերի բարձրացումը: Պայքարելու ենք կանաց նկատմամբ խտրականության ու գործադրվող բռնությունների դեմ: Եվ ամենակարևորը` խորհրդարանի «տղամարդկային լեզուն» փոխվել է. 550 հոգանոց նորընտիր խորհրդարանում արդեն կունենանք 97 պատգամավոր: Իհարկե, այս թիվը դեռ քիչ է, բայց ամեն դեպքում դրական տեղաշարժ է, քանի որ նախորդ գումարման խորհրդարանում կին պատգամավորները 76-ն էին:

Նշենք, որ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը հիմել է Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը 1923 թվականին։ 1995թ. «Սոցիալ-ժողովրդավարական ժողովրդական կուսակցության» (ՍԺԺԿ) հետ միավորվելուց հետո ԺՀԿ-ն համարվում է ազդեցիկ կենտրոնամետ ձախ կուսակցություն:

Հեղինակ`   Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}