• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 12:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց10:55, 10 Հունիս 2015

Գարո Փայլան. «Պայքարելու եմ ժխտողական քաղաքականության դեմ ու հայերի խնդիրների լուծման համար (հարցազրույց)

Գարո Փայլան. «Պայքարելու եմ ժխտողական քաղաքականության դեմ ու հայերի խնդիրների լուծման համար (հարցազրույց)

Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվեցին 25-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները: Տարբեր կուսակցությունների կողմից առաջադրված ազգությամբ հայ 5 թեկնածուներից 3-ը հաղթահարեցին անցողիկ շեմը: Նրանցից մեկը և թերևս հայկական համայնքի կողմից ամենասիրված թեկնածուն ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) քրդամետ կուսակցության կողմից առաջադրված Գարո Փայլանն է:

Փայլանին անձնապես ծանոթ և նրա գործունեությանը քաջատեղյակ Ermenihaber.am-ի թղթակից Աստղիկ Իգիթյանը նրա հետ զրույցում փորձել է պարզել հետընտրական իրավիճակը: Պատգամավոր ընտրվելուց հետո առաջին անգամ հայաստանյան լսարանի համար իրադրությունը մեկնաբանող Փայլանը պատմում է իր նախկին գործունեության, ապագա ծրագրերի մասին ու ներկայացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման իր բանաձևը:

Հարցազրույցը ներկայացված է ստորև.

- Նախկինում ավելի շատ կրթական հարցերով էիր զբաղվում, քաղաքականությամբ հետաքրքրված չէիր , ինչպե՞ս եղավ թեկնածության առաջակը :

-Իրականում Թուրքիայում «հայ եմ» ասելն արդեն իսկ քաղաքական մի բան է: Եթե հայերով հետաքրքրված ես, սեփական ինքնությամբ հետաքրքրված ես, նշանակում է քաղաքականությամբ էլ ես հետաքրքրված: Երիտասարդ տարիներից սկսած հայկական կազմակերպություններում եմ աշխատել, այնուհետև հայկական դպրոցի տնօրեն եմ եղել: Եվ բոլոր աշխատանքներս հայկական համայնքի խնդիրներով են եղել: Բացի այդ Հրանտ Դինքի սպանությունը մեզ շատ քաղաքականացրեց:  Մինչև այդ ողբերգական իրադարձությունը ես դպրոցի տնօրեն էի, և միաժամանակ՝ գործարար: Սակայն Դինքի սպանության օրն ինձ համար դարձավ բեկումնային օր, երբ հասկացա, որ այս երկրում փող վաստակելս չէ, որ կարևոր է:  Հասկացա, որ ինչ-որ բան պետք է փոխել և կյանքս նվիրեցի Հրանտ Դինքի սպանության մեղավորներին գտնելու պայքարին ու միևնույն ժամանակ հայ աշակերտների խնդիրների բարձրացմանը: Այնուհետև 2011 թվականին սոցակտիվիստական խմբերի հետ հիմնեցինք Ժողովուրդների դեմոկրատական Կոնգրեսը: Իսկ 2013-ին մեր կուսակցությունը հիմնեցինք:

- Եթե այլ կուսակցությունից ստանայիր առաջադրվելու առաջարկ, կընդունեի՞ր:

-Ոչ , չէի ընդունի: Ինձ համար կարևոր է կյանքի բոլոր բնագավառներում հավասարությունը: Իսկ մյուս կուսակցությունները ժողովրդավարությանը վերաբերող հարցերում «բայց»-եր ունեն: Նրանք չեն հավատում հավասարոթյանը և իրենց կուսակցություններում գերիշխողը մեկ ինքնություն է: Իսկ մեր կուսակցությունում հավասարություն կա ՝ առանց «բայցեր»-ի: Իմ կուսակցության մեջ ինձ որպես հայ օտարացված չեմ զգում:

- Ինչպես գիտես, ԱԶԿ-ում և ԺՀԿ-ում էլ հայ պատգամավորներ կան: Պատգամավորական գործունեությանդ մեջ պատրա՞ստ ես նրանց հետ համագործակցել, թեկուզ հայերին վերաբերող հարցերում:

- Սելինան շատ մոտ ընկերս է: (Սելինա Օզուզուն Դողանը «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» ընտրված հայ պատգամավոր է - Ա. Ի.) Կարծում եմ, որ նրա հետ անցնելիք ճանապարհ ունենք: Իսկ Մարգարի  (Մարգար Եսայանը իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցութունից» ընտրված հայ պատգամավոր է - Ա.Ի.) հետ ժամանակին գաղափարակիցներ ենք եղել, նույնիսկ Էրդողանի դեմ համատեղ հռչակագրեր ենք հեղինակել: Սակայն Մարգարի վերջին 3 տարվա գործունեությանը եթե նայենք, իշխանություններին գովաբանող լեզվով է խոսում: Իսկ դրան ես երբեք չեմ կարող մասնակցել: Եթե նա կարողանա ձերբազատվել այդ գործունեությունից, կհամագործակցենք, իսկ եթե չէ, Մարգարի հայ լինելը ոչ մի նշանակություն չունի: Ինձ համար ազգությամբ ոչ հայ ուրիշ մարդիկ Մարգարից շատ ավելի կարևոր կարող են լինեն: Օրինակ՝ ունեմ մեծ թվով կուսակցիներ, որոնք հայեր չեն, բայց հայերին վերաբերող հարցերում Մարգարից 1000 անգամ ավելի սրտացավ են:

- Ի՞նչ է նշանակում քեզ համար լինել հայ պատգամավոր Թուրքիայի խորհրդարանում: Հայկական խնդիրներով զբաղվելու պատասխանատվություն զգու՞մ ես:

- Անկասկած զգում եմ: Մի շարք խնդիրներ ունենք: Անցյալի հետ առերեսվելու, Հրանտի, Սևակի, ցեղասպանության խնդիրներ ունենք: Մշակութային մեծ կորուստ ունենք, որն առ այսօր փոխհատուցված չէ: Սակայն  ես այսպես եմ մտածում. եթե այս բոլոր խնդիրների լուծման համար մենք հայերս միայնակ պայքարենք, հաջողության չենք հասնի:  Մեր կուսակցության սկզբունքներից է, որ այս խնդիրների համար պայքարենք այլ ազգերի հետ միասնաբար: Բայց, բնականաբար, ես անձնապես իմ պայքարը կտանեմ: Ժխտողական քաղաքականության դեմ պայքարողներից մեկը կլինեմ, մեր համայնքին վերաբերող խնդիրների լուծման համար կպայքարեմ, անկախ այն բանից դրանք կլինեն պարտիարքարանի, դպրոցների թե հիմնադրամների խնդիրները:

- Թվարկածդ խնդիրները վերաբերում են հայ համայնքին, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում պատրաստվու՞մ ես ինչ-որ քայլեր անել:

-Իհարկե:  Բայց այս հարցում ինձ համար կարևոր մի բան կա: Հայոց ցեղասպանությունը այստեղ է եղել, բայց հաճախ դիտվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Ցեղասպանությունը այստեղ է տեղի ունեցել ու առերեսումն էլ այստեղ պետք է լինի: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կազմում են այս հարցի ընդամենը մի մաս, բայց ոչ՝ հիմքը: Ես կարծում եմ, որ քանի դեռ հանրության մեջ առերեսումը չի հասունացել, արձանագրություններն իմաստ ունենալ չեն կարող:

- Այսինքն հարաբերությունների կարգավորումը կապում ես ցեղասպանության ճանաչման հե՞տ: Ինչպես գիտես, ՀՀ նախագահն առաջարկել էր առանց նախապայմանների բացել սահմանները:

-Այո, գիտեմ ու այդ տեսակետը չեմ ընդունում: Նախևառաջ պետք է Թուրքիայում ցեղասպանության հանցանքը գիտակցվի, հայկական ինքնությունը կարգավորվի  և Հայաստանի նկատմամբ թշնամանքը վերանա: Անշուշտ, ես հարգում եմ Հայաստանի և սփյուռքի մղած պայքարը: Բայց  կոչ եմ հղում բոլորին, բոլոր հայկական կուսակցություններին, այդ թվում ՝ դաշնակցականներին, եկեք այդ պայքարը այստեղ մղենք: Թուրքիա եկած ամեն մի հայ ունենում է իր ներգործությունը:

- ԺԴԿ-ի հաղթանակը սպասելի° էր քեզ համար:

Սպասելի էր: Թուրք հասարակությունը փոխվելու գործընթացում է:  Մի խոսք կա՝ գիշերվա ամենամութ կետը, դա առավոտվա ու արևին ամենամոտ պահն է: Իսկապես գիշերվա ամենամութ կետում էինք և լուսավոր առավոտ մտանք:

Հ.Գ. Սոցհարցումների համաձայն` ԺԴԿ-ն ստացել է հայ համայնքի ձայների 80 տոկոսը:

Հեղինակ`   Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման
13:05, 22 ապր
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Թուրքիայում ինտերնետը դանդաղել է կիբերհարձակման պատճառով
Թուրքիայում ինտերնետը դանդաղել է կիբերհարձակման պատճառով

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։

Թուրքիայում քամու էներգիայի հզորությունը ռեկորդային աճ է գրանցել
Թուրքիայում քամու էներգիայի հզորությունը ռեկորդային աճ է գրանցել

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}