• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 09:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց06:05, 08 Հունիս 2015

CNNTürk-ի խմբագիր. «Հայ պատգամավորները պետք է միասնաբար գործեն, այլապես հաջողություն չեն ունենա»

CNNTürk-ի խմբագիր. «Հայ պատգամավորները պետք է միասնաբար գործեն, այլապես հաջողություն չեն  ունենա»

CNNTürk հեռուստատեսության լրատվական հաղորդումների գլխավոր խմբագիր  Ֆերհաթ ԲորատավըՙErmenihaber.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ֆերհաթ Բորատավը, նշելով որ, վերջին 12 տարվա մեջ առաջին անգամ խորհրդարանում կարծես ուժերի վերադասավորում է լինում, ասաց. «12 տարի է, ինչ Թուրքիան մոռացել էր, թե ինչ բան է կոալիցիան: Իսկ հիմա կոալիցիայի հարցը կրկին օրակարգում է: Այս առումով կարող եմ ասել, որ մենք ականատես ենք մեջլիսում արմատական փոփոխության»:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ընտրողների նախընտրության փոփոխությունը, Բորատավը պատասխանեց. «Դրսից Թուրքիան կարող է միատարր մի երկիր թվալ: Սակայն իրականում սա մի երկիր է, որտեղ առկա են բազմազան քաղաքական ու սոցիալական տարրեր. Այս տարրերը քայլ առ քայլ ապահովեցին բազմատարր մի կառույցի ձևավորումը: Այս գործում քրդական շարժումը մեծ դեր ունի: Նրանք քայլ առ քայլ կարողացան քաղաքական կշիռ ստեղծել: Առհասարակ այս անգամ Թուրքիան կունենա ավելի բազմաշերտ խորհրդարան, որովհետև նոր խորհրդարանում կլինեն հայ, հույն պատգավորներ, մեծ թվով կին պատգավորներ, ընդ որում նաև գլխաշորավորներ: Սա Թուրքիայի իրական պատկերն արտացոլող խորհրդարան է»:

Բորատավը ընդգծում է, որ չնայած նախորդ ընտրություններում ստացած ձայների համեմատ, այս անգամ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) ավելի քիչ ձայն է ստացել, այնուամենայնիվ շարունակում է մնալ ամենաշատ ձայն ստացած քաղաքական ուժը»:

Թեև ԱԶԿ-ն ստացել է ձայների ավելի քան 40 տոկոսը, բայց այնուամենայնիվ, ըստ Բորատավի, ԱԶԿ-ն պետք է մտածի իր պարտության պատճառների մասին ու դժվար է կանխատեսել, թե ինչպես կարձագանքի դրան:

Խորհրդարանում հայ պատգամավորների ներկայությունը դրական գնահատելով` Բորատավը նշում է, որ շատ կարևոր է, որ 3 հայ պատգամավորները հայերին վերաբերող հարցերում փոխհամաձայնեցված գործեն: Չնայած 3 նրանք տարբեր կուսակցություններ են ներկայացնում, բայց որոշակի հարցերում պետք է մի կողմ թողնեն իրենց կուսակցական տարաձայնությունները ու միասնաբար գործեն: Եթե առանձին-առանձին  շարժվեն արդյունքի չեն հասնի»,- շեշտում է Բորատավ` օրինակ բերելով այս պահի ամենակտուալ կարևոր հարցերից մեկը` Քամփ Արմեն անունով հայտնի Ստամբուլի հայկական որբանոցի հարցը: Ըստ նրա` այդ կարևոր հարցով այժմ արդեն կարող են զբաղվել հենց հայ պատգամավորները:

Վերջում դրական գնահատելով ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺՀԿ) մուտքը խորհրդարան` Բորատավը նշեց, որ Թուրքիան շատ պատմական խնդիրներ ունի, որոնց հետ պետք է առերեսվի, և այս կուսակցությունը առնվազն կապահովի այդ թենաների բարձրացումը խորհրդարանում:

Նշենք, որ հունիսի 7-ին կայացած հանրաքվեի արդյունքում, Թուրքիայի ներկայիս գումարման խորհրդարանում պատգամավորական մանդատներ ձեռք բերեցին իրենց թեկնածությունը առաջադրած ազգությամբ հայ Թուրքիայի 3 քաղաքացիներ: Նրանք են`

1. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը:
2. Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» Սելինե Դողանը:
3. Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» Գարո Փայլանը:

Հեղինակ`   Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}