• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 09:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց13:20, 14 Ապրիլ 2015

«Հայոց ցեղասպանություն. կոտրելով լռությունը». Գերմանիայում աննախադեպ պատարագ է սպասվում

«Հայոց ցեղասպանություն. կոտրելով լռությունը». Գերմանիայում աննախադեպ պատարագ է սպասվում

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում անդրադարձ է կատարվելու այս օրերին իրականացվող մշակութային, գիտական, հասարակական նախագծերին:

Այսօր զրուցակիցը թուրքագետ, լրագրող, գերմանական «Tageszeitung» օրաթերթի թղթակից Տիգրան Պետրոսյանն է:

- Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի քաղաքական դաշտում ի՞նչ փոփոխություններ կարելի է սպասել 100-ամյակին ընդառաջ:

- Ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանում` Բունդեսթագում, նախատեսվում է շուրջ 65 րոպե տևողությամբ քննարկում՝ Ցեղասպանության վերաբերյալ նոր նախագծի շուրջ: Ձախերի խոհրդարանական խմբակցությունն առաջարկում է նոր բանաձև ընդունել` օգտագործելով Ցեղասպանություն բառը: Կանաչները ևս կողմ են այս նախաձեռնությանը: Իշխող կոալիցիայի (ՔԴՄ/ՔՍՄ և Սոցիալ Դեմոկրատներ) մեջ կան մի շարք պատգամավորներ, ովքեր ևս կառավարությունից պահանջում են հստակ դիրքորոշում` 1915 թ.-ի կոտորածները Ցեղասպանություն որակելով: Այս հարցում, կարծես թե, գերմանական մամուլը շտապել է կրքերը հանգստացնել: Մասնավորապես Tagesspiegel օրաթերթը գրել է, որ խորհրդարանական կոալիցիայի և ԱԳՆ-ի ճնշմամբ Ցեղասպանություն բառը նախագծից պետք է որ դուրս մնա:

Մյուս կողմից, կարծես թե, կա Գերմանիայի նախագահի կամքը` իրերն անվանել իրենց անուններով: Ապրիլի 23-ին Բեռլինի տաճարում Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին: Սա աննախադեպ է Գերմանիայի պատմության մեջ, երբ երկրի նախագահը առհասարակ մասնակցելու է  նման արարողակարգի: 

- Այս օրերին Բեռլինում են հայ և թուրք լրագրողները:  Հանդիպումներն ընթանում են Ձեր թերթի խմբագրության հարկի տակ: Ինչ՞ կոնկրետ արդյունքներ եք ակնկալում:

- 15 լրագրողներ՝ Թուրքիայից և Հայաստանից, այդ թվում Aysor.am-ի լրագրողը, Բեռլինում ծանոթանում են Գերմանիայի անցյալին ու ներկային, Հոլոքոստի պատմությանը, հանդիպումներ ունենում Բունդեսթագում և ԱԳՆ-ում: Լրագրողները ծրագրի վերջում գերմանական օրաթերթում հրատարակելու են իրենց հոդվածները՝ Հայոց ցեղասպանության թեմայով: Ուշագրավ է, որ մենք լրագրողներ ենք ընդգրեկել նաև Լեռնային Ղարաբաղից:  Շնորհիվ Tageszeitung-ի արտաքին քաղաքականության հարցերով խմբագիր Բարբարա Օերթելի՝ մենք ունենք այսօր նման ծրագիր:

- Ինչպե՞ս եք գնահատում հայկական համայնքների դերը Ցեղասպանության ճանաչման գործում:

- Գերմանիայի գրեթե բոլոր քաղաքներում, որտեղ հայեր են ապրում, կազմակերպվում են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված տարաբնույթ միջոցառումներ: Ինչ խոսք, ճանաչման գործընթացին նպաստող ցանկացած ներդրում պետք է գնահատել: Սակայն արդյունքն  առավել տեսանելի կլինի, եթե տարվող աշխատանքները կենտրոնացվեն: Ցավոք, հայկական համայնքերը միասնական չեն: Եվ սա բացառություն չէ Գերմանիայի դեպքում: Իհարկե, ողջունելի է, երբ  հայկական կազմակերպություններն ավելանում են, բայց մյուս կողմից պառակտումն առավել ակնառու է դառնում:  Միայն Բեռլինում գրեթե ամեն օր Ցեղասպանության թեմայով միջոցառումներ են կազմակերպվում, սակայն համախմբած ցույցի դուրս գալն, օրինակ, շատերն իրենց հարիր չեն համարում: «Ես իմ Կոմիտասը կլսեմ իմ համայնքում» կարգախոսը ցավոք հաճախ կարելի է լսել:  Հայերը, կարծես, ավելի շատ սիրում են մոմավառության գնալ, քան փողոցում ցույցի:
Վերջին ամիսներին ակտիվ աշխատանքներ է տանում ՀՀ դեսպանությունը Գերմանիայում` փորձելով համագործակցության եզրեր ստեղծել կառույցների միջև: Փետրվարին մեծ արձագանք գտավ Բեռլինի խորհրդարանի շենքում տեղի ունեցած միջոցառումը, որը կազմակերպել էր դեսպանությունը Բեռլինի հայ համայնքի հետ համատեղ: Սա, կարծես թե, նոր միտում է դառնում, երբ դեսպանությունը որպես հրավիրող կողմ է հանդես գալիս:

- Արդյոք Ցեղասպանության թեման դո՞ւրս է եկել հայկական շրջանակներից,  և ինչպիսի՞ն է գերմանացիների ներգրավածությունը ճանաչման  գործում:

- Անշուշտ, միայն հայկական գործոնով չէ, որ պետք է պայմանավորել հաջողության գրավականը: Ցեղասպանության ճանաչման և առհասարակ թեմայի ճանաչողության հարցում բավականին մեծ աշախատանքներ են տարվում:  Մաքսիմ Գորկու թատրոնը Բեռլինում իր` հայկական թեմատիկայի խաղացանկով լեցուն է պահում դահլիճները: Գերմանիայի պատմության թանգարանը, Պոտսդամում Լեպսիուսի տունը և մի շարք այլ հաստատություններ Ցեղասպանության թեմայով կազմակերպում են միջազգային գիատաժողովներ:

Մեծ ջանքեր է գործադրում Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը, հանձինս դրա ղեկավար Թեսսա Հոֆմաննի, ով կարողանում է միավորել հայերին, թուրքերին, քրդերին, հույներին ու ասորիներին` հանուն մեկ նպատակի` ընդդեմ ցեղասպանության: Այս կառույցի միջոցառումները, թերևս, ավելի համարձակ կարելի է գնահատել: Օրինակ, ուշագրավ է արդեն ավանդույթ դարձած ցույցը Բեռլինի ամենամեծ` Շեհիթլիք մզկիթի առաջ: Տեղը պատահական չէ ընտրված. թուրքական այս մզկիթի բակի գերազամանատանն են թաղված Ցեղասպանության կազմակերպիչներից Բեահեդդին Շաքիրն ու Ջեմալ Ազմին:

- Գերմանիայում առավել խոսվում է Հայոց ցեղասպանության հարցում գերմանական պատասխանատվության մասին: Արդյոք սա նո՞ր բանավեճի սկիզբ  կարելի է համարել:

- Ես կասեի` ճանաչողության նոր սկիզբ: Դեռևս 2005-ին  Բունդեսթագի բանաձևի մեջ նշվում է Գերմանիայի  պատասխանատվության մասին: Սա նորություն չէ, ուղղակի սրա մասին առավել շատ է խոսվում այսօր: Այս թեմայով լուսաբանումները հաճախակի են դարձել գերմանական լրատվամիջոցներում: Վերջերս լույս է տեսել գերմանացի լրագրող, հեղինակ Յուրգեն Գոթշլիխի գիրքը «Աջակցություն Ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման գործում»: Այս փաստը ևս մեկ կարևոր առանձնահատկություն է Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ:

Հեղինակ`   Սոնա Մարտիրոսյան, Բեռլին

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}