Ցեղասպանություն09:39, 30 Մարտ 2015
Դիարբեքիրում առաջին անգամ Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում կանցկացվի

Աշխարհի տարբեր երկրներում ու քաղաքներում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների աշխարհագրությունը տարածվում է նաև Թուրքիայի վրա: Հիշատակման միջոցառումներ տեղի կունենան մասնավորապես Ստամբուլ և Դիարբեքիր քաղաքներում: Ընդորում եթե Ստամբուլում նման միջոցառումների անցկացման նախադեպ կա, ապա Դիարբեքիրում այս տարի կկազմակերպվի առաջին անգամ:
Թուրքական «diyarinsesi.org» լրատվական կայքի հաղորդմամբ` ապրիլի 23-ին նախատեսված հիշատակման միջոցառումը կանցկացվի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում: Կազմակերպողներն են Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը, Դիարբեքիրի Մարդու իրավունքների միությունը և Կոմիտասի ինստիտուտը (Անգլիա): Հիշատակման արարողությունից հետո աշխարհահռչակ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը հանդիսատեսին կմատուցի հայկական ժողովրդական երաժշտության և անվանի հայ կոմպոզիտորներ ստեղծագործությունների ընտրանի:
Հիշեցնենք, որ Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցին վերականգնվել է 2011 թվականին: Կառույցը թվագրվում է 1376 թվականին և հանդիսանում է Մերձավոր արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |