• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Մայիս, 2025
Հինգշաբթի 20:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:42, 30 Մարտ 2015

Դավութօղլուի խորհրդականը 1915-ին տեղի ունեցածն անվանել է ցեղասպանություն

Դավութօղլուի խորհրդականը 1915-ին տեղի ունեցածն անվանել է ցեղասպանություն

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը ելույթով հանդես է եկել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ:

Ըստ թուրքական «haberler.com» լրատվակայքի՝ ելույթի ժամանակ Մահչուփյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին: Վարչապետի խորհրդականն այդ թեմայով մասնավորապես ասել է:

«Ինչպես արդեն նշել եմ՝ ես ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում, քան հայ: Ես ազգայնամոլ չեմ: Բայց երբ հարցը վերաբերում է ցեղասպանությանը, ես օգտագործում եմ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, քանի որ գոյություն ունի ցեղասպանության սահմանում և տեղի ունեցածը համապատասխանում է այդ սահմանմանը: Եթե սահմանումը փոխեք, սա կարող է ցեղասպանություն չհամարվել: Շատերը գուցե կարող են ինձ չհասկանալ: Բայցևայնպես, ցեղասպանությունը ոչ թե պատմական, այլ իրավական բնորոշում է: Ցեղասպանությունն այնպիսի բան չէ, որը հնարավոր լինի դիտել, ասել ՝ տես, այստեղ ցեղասպանություն կա: Կարող են բազմաթիվ բռնություններ տեղի ունենալ, և դրանց ամբողջությանը նայելով դրանք կարող են որակվել որպես ցեղասպանություն:

Բայց ես, 1915-ին և դրանից հետո տեղի ունեցածով իսկապես շատ ավելի եմ հետաքրքրվում, քան միայն որակում տալն է: Ես կարծում եմ , որ ավելի կարևոր է տեսնել, թե պատմական ու հասարակական տեսանկյունից հայերի համար ինչ նշանակություն ունի թուրք ազգը, քան ուղղակի կառչել դեպքերի անվանումից: Այդ պատճառով ես դեմ եմ նաև հայ ազգայնամոլներին, քանի որ նրանք հանուն քաղաքականության հեռանում են իրականությունից և մարդկանց իրական վշտերից»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի ամենահարուստ կինը և տղամարդը
Թուրքիայի ամենահարուստ կինը և տղամարդը

«Forbes Türkiye» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 100 մարդկանց ցանկը։

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետի հետ

Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև մեկնարկած ռազմական բախումը:

Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա
Թուրքիան դատապարտել է Հնդկաստանի հարձակումը Պակիստանի վրա

Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվել գործել ողջամիտ և խուսափել միակողմանի գործողություններից։

Global Firepower. Թուրքիան աշխարհի 9-րդ ամենաուժեղ բանակն ունի
Global Firepower. Թուրքիան աշխարհի 9-րդ ամենաուժեղ բանակն ունի

Ամերկյան ընկերությունը հրապարակել է 2025-ին աշխարհում ամենաուժեղ բանակն ունեցող պետությունների ցանկը:

Պակիստան մեկնած թուրքական օդանավերը գիշերը հետ են կանչվել Ստամբուլ
Պակիստան մեկնած թուրքական օդանավերը գիշերը հետ են կանչվել Ստամբուլ

Թռիչքների չեղարկումը պայմանավորված է մայիսի 7-ին Հնդկաստանի կողմից Պակիստան ուղղությամբ մեկնարկած ռազմական գործողություններով:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}