• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 09:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց11:56, 10 Մարտ 2015

Հայկո Բաղդատ. «Այս հողերում 1.5 միլիոն մարդ գերեզման չունի»

Հայկո Բաղդատ. «Այս հողերում 1.5 միլիոն մարդ գերեզման չունի»

Թուրքիայի քաղաքացի, ծագումով հայ ռադիոլրագրող, սյունակագիր և գրող Հայկո Բաղդատը հարցազրույց է տվել թուրքական «Huriiyet» պարբերականի լրագրող Իզզեթ Չափային: Հայկոն անդրադարձել է իր հայկական ծագմանն ու կրոնական պատկանելիությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ու հայերի պահանջատիրության հարցերին:

- Եթերում որպես «հայերի ներկայացուցիչ» հանդես եկող Հայկո Բաղդադը կապվա՞ծ է իր կրոնին:

- Ես կես հայ եմ: Նախկինում Հայոց պատրիարքարանի ճամփան անգամ չգիտեի: Բայց եթե նույնիսկ աթեիստ էլ լինեմ, պատրիարքն ինձ համար շատ կարևոր կերպար է, շատ մեծ հարգանք եմ տածում նրա հանդեպ:

- Դուք ճանաչո՞ւմ եք պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին:

- Ձեզ մի դեպք պատմեմ. երբ աշխատում էի ռադիոյում, լուր ստացա, որ պատրիարքի ու նրան ուղեկցողների ավտոբուսն Անթալիայում կողաշրջվել է: Ես հանդգնեցի զանգահարել ընկերոջս, ով այդ ժամանակ պատրիարքի կողքին էր, ու խնդրեցի, որ պատրիարքը հեռախոսով ուղիղ եթեր միանա: Հետո էլ եթերում հայտարարեցի, որ քիչ հետո զրուցելու ենք պատրարքի հետ: Պատկերացնո՞ւմ եք իմ հանդգնությունը:

- Իսկ նա չմիացա՞վ ուղիղ եթերին:

- Միացավ: Ասաց, որ կոտրվածքներ ունի և  քիչ հետո վիահատության պիտի գնա: Պատկերացրեք, ողջ հասարակությունը և մասնավորապես` հայերը, դեպքի մասին տեղեկացան անմիջապես պատրիարքից` իմ հաղորդման միջոցով:

- Հիմա առանց նախաբանի հարցնում եմ. 2015թ. ապրիլի 24-ին ի՞նչ է լինելու:

- Ոչինչ: Մարդիկ կորցրել են իրենց գյուղերը, կորցրել են իրենց կյանքը: Այս հողերում ըստ կարգի չթաղված մեկուկես միլիոն աճյուն ունենք: Մեկուկես միլիոն մարդ գերեզման չունի:

- Իսկ ի՞նչ կարող ենք անել հիմա:

- Միակ բանը, որ հիմա կարող ենք անել, նրանց հուղարկավորելն է: Ինչպես հարկն է, պետք է հոգեհանգստի արարողություն կատարենք նրանց համար: Պիտի աղոթքներ կարդալով` հոգեհանգստի կարգ մատուցենք և աշխարհի բոլոր լեզուներով «ամեն» ասենք: Հակառակ դեպքում սգի շրջանը չի վերջանա: Հարյուր հազարավոր չթաղված աճյունների առկայությունն այս հողերում մեզ  ոչ նորմալ է դարձնում: Այո, իմ կարծիքով այն, ինչ տեղի է ունեցել, ցեղասպանություն էր: Ընդգծում եմ «ցեղասպանություն» եզրը, քանի որ կարծում եմ, որ պետք է շեշտել այդ բառը:

- Ինչո՞ւ է անվանումն այդքան կարևոր:

- Որովհետև միջազգային օրենքը ցեղասպանության նման մի շարք հասկացությունները և դրանց համար պատժամիջոցները կիրառում է որպես կանխարգելիչ քայլ, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն: Ըստ էության ցեղասպանությունների համար դատապարտվում են ոչ թե պետություններն ու ազգերը, այլ տվյալ ժամանակի առաջնորդները: Ովքեր պետք է օրենքի առաջ պատասխան տային Հայոց ցեղասպանության համար, այլևս կենդանի չեն:

- Ի՞նչ լուծում պետք է տրվի այս իրավիճակին:

- Միայն տեղի ունեցածի հետ առերեսվելու դեպքում հնարավոր կլինի կտրվել, հեռանալ դաժանություններից: Եթե առերեսում տեղի չունենա, հանցանք գործած պետական մեխանիզմը կշարունակի աշխատել: Իսկ առերեսվելու դեպքում հանրության ընդհանուր ձայնը կկանխարգելի նմանատիպ հետագա հանցագործությունները:

- Քննադատություններից հետո ի՞նչ առաջարկներ ունեք:

- Թուրքիայում զայրույթի թիրախ են դարձնում տուժվողներին: Օրինակ` հայերին ուղղված ահավոր բարկություն կա: Ալևիների, քրդերի, կանանց նկատմամբ` ևս: Այդ իսկ պատճառով արդեն ուզում եմ, որ հաշիվ տան: Մարդասպանները թող պատժվեն: Բայց դեռ ամենևին չեմ զգում, որ փոքրամասնությունների հանդեպ բարկությունը մեղմանա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}