Մշակութային09:30, 13 Հոկտեմբեր 2014
400 տարի առաջ Վանի հայերի կառուցած պալատը տուրիզմի զարգացման խթան է դիտվում

Վանի նահանգի Գյուրփընար շրջանի Ըշըքփընար
թաղամասում պահպանված հին հայկական քարակերտ պալատը շարժել է թուրքերի
հետաքրքրությունը այդ վայրերում զբոսաշրջության զարգացմանը խթանելու տեսանկյունից:
Թուրքական «YYU» համալսարանի դոկտոր Մեհմեթ Թոփը հետազոտություններ է անցկացնում
400 տարի առաջ հայերի կառուցած վերոնշյալ շինությունում:
Ինչպես հայտնում է «Հաբեր Վան» լրատվակայքը, բնակիչները պալատ են անվանում այդ շինությանը: Ուսումնասիրություն իրականացնող Մեհմեթ Թոփը ափսոսանքով նշում է, որ մինչև օրս Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը և ոչ էլ գիտական շրջանակներն ուշադրության չեն արժանացրել հայկական այդ 4 դարյա շինությունը:
Նա նաև տեղեկացրել է, որ պալատի ներսը վերածվել է աղբանոցի, որն անհապաղ պետք է մաքրել: Այժմ իրենք դեռ իրականացնում են միայն գեոդեզիական աշխատանքներ: Թուրք մասնագետը հույս է հայտնել, որ գոնե սրանից հետո մշակույթի նախարարությունը անհրաժեշտ ուշադրություն կդարձնի պատմական նշանակության այդ շինությանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |