Տարածաշրջան14:09, 30 Հուլիս 2014
Արտերկրում հուլիսի 31-ից կսկսվեն Թուրքիայի նախագահի ընտրությունները

Թուրքիայի Հանրապետության նախագահական
ընտրությունները արտասահմանաբնակ թուրքերի համար մեկնարկում են հուլիսի 31-ին և
ավարտվելու են օգոստոսի 3-ին: Երկրի «Բարձրագույն ընտրական խորհրդի» սահմանած
ժամանակացույցի համաձայն` 4 օրում պետք է կազմակերպվի աշխարհի տարբեր երկրներում
բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունը:
Ըստ այդմ` Գերմանիայում, ԱՄՆ-ում, Դանիայում,
Ֆրանսիայում, Լիբանանում, Հոլանդիայում, Իսրայելում, Շվեյցարիայում, Իտալիայում, «Հյուսիսային
Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում», Նորվեգիայում, Ռումինիայում, Սաուդյան
Արաբիայում և Թուրքմենստանում քվեարկությունն անցկացվել է հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 3-ը:
Կանադայում, Ավստրալիայում և Ռուսաստանում ընտրությունները կկազմակերպվեն հուլիսի 31-ից մինչև օգոտսոսի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Բուլղարիայում, Ղազախստանում քվեարկությունը կիրականացվի օգոստոսի 1-3-ը: Ավստրիայում, Հունաստանում, Ալժիրում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Ճապոնիայում, Քաթարում, Ղըրղըզստանում, Հունգարիայում և Մակեդոնիայում քվեարկությունը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 2-ին և 3-ին, Չինաստանում` հուլիսի 31-ին, Արաբական Միացյալ Էմիրություններում` օգոստոսի 2-ին, Ալբանիայում, Ադրբեջանում, Բահրեյնում, Բոսնիայում, Չեխիայում, Ֆինլանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Վրաստանում, Իրանում, Իսպանիայում, Կոսովոյում, Քուվեյթում, Եգիպտոսում, Ուզբեկստանում, Լեհաստանում, Սուդանում, Թունիսում, Ուկրաիանոյւ, Հորդանանում և Նոր Զելանդիայում` օգոստոսի 3-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրությունները: Առաջադրված թեկնածուները երեքն են.
1. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար
2. Էքմելեդդին Իհսանօղլու
Խոշոր ընդդիմադիր ուժերի առաջադրած միասնական թեկնածու
3. Սելահաթթին Դեմիրթաշ
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:
Հունասանի վարչապետը նշել է, որ վետո կկիրառեն և Թուրքիան չի միանա Եվրամիության «SAFE» ծրագրին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |