Տարածաշրջան10:34, 23 Հուլիս 2014
Թուրքերը դժգոհում են, որ հայերը Կարսի բերդում պարզել են եռագույնը և երգել օրհներգը

Թուրքիայում
գործող «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASİMDER) կոչվող կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյն իշխանական
մարմիններին կոչ է արել սահմանափակել հայ զբոսաշրջիկների գործողությունները:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը, Գյուլբեյը և մի շարք քաղաքացիներ դժգոհել են այն բանից, որ Կարսի բերդ այցելած հայ զբոսաշրջիկները ծածանել են հայկական եռագույնը և երգել հայոց հիմնը: Գյուլբեյը նշել է, որ Հայաստանի անկախության հռչակագրում Արևելյան Անատոլիան անվանված է Արևմտյան Հայաստան, իսկ հայերն էլ այդ շրջաններում իբր սադրիչ գործողություններ են իրականացնում: Գյուլբեյը մեղադրել է ՀՀ իշխանություններին ու մասնավորապես Սփյուռքի նախարարությանը նմանօրինակ գործողություններն աջակցելու համար:
«Հայերը Կարսի բերդի մատույցներում պարզել են Հայաստանի դրոշը և երգել օրհներգը: Նույն բանն արել էին Վանի Աղթամար եկեղեցում: Հայերին այդպիսի վստահություն ու հանգստություն ովքե՞ր են տալիս: Չենք հասկանում` Կարսի նահանգապետարանն ինչո՞վ է զբաղված, անվտանգության ուժերի բանուգործն ի՞նչ է: Մենք հետամուտ ենք լինելու, որ Կարսի ամրոցի համար պատասխանատվություն ստանձնած մարմինները պատժվեն իրենց բացթողումների համար»,- հայտարարել է «ASİMDER»-ի նախագահը:
Վերջինս զգոնության կոչ է արել թուրքական իշխանություններին ու բոլոր համերկրացիներին: Նրա համոզմամբ` հայկական լոբբիստական ուժերը և ՀՀ սփյուռքի նախարարությունը գաղտնի պլան են կազմել 2015-ի նախաշեմին Թուրքիայի տարածքում սադրիչ և քայքայիչ գործողություններ իրականացնելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:
Հունասանի վարչապետը նշել է, որ վետո կկիրառեն և Թուրքիան չի միանա Եվրամիության «SAFE» ծրագրին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |