Տարածաշրջան09:20, 22 Հուլիս 2014
Թուրքիայի նախագահի թեկնածու. «Հարսնացուիս հայ են դարձրել, մորս` ռուս»

Թուրքիայի նախագահի ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն
հյուրընկալվել է «CnnTurk»-ով եթեր
հեռարձակվող «Չեզոք գոտի» հեղինակավոր ծրագրում:
Իհսանօղլուն վստահություն է հայտնել, որ օգոստոսի 10-ին կայանալիք
նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի: Նա կարևորել է նաև երկու ավանդական
կուսակցությունների միջև միասնության ձևավորումը այն դեպքում, երբ Թուրքիայի
քաղաքական կյանքը միաբևեռ դարձնելու ջանքեր են թափվում:
Անդրադառնալով իր էթնիկ ծագման շուրջ երբեմն ծավալվող խոսակցություններին` նախագահի թեկնածու Իհսանօղլուն նշել է, որ լուրջ չի վերաբերվում նման ասեկոսեներին:
«Իմ հարսնացուին հայ են դարձրել, իմ մորը` ռուս: Է, թող լինի: Ոչ մեկին պատասխան չեմ տվել, քանի որ ստախոսի մոմը կարճ է վառվում»,- ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի` ասել է Իհսանօղլուն:
Պազեստինցիների դեմ Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողությունների վերաբերյալ Իհսանօղլուն հակիրճ ասել է, որ դա ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջինն է լինելու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:
Հունասանի վարչապետը նշել է, որ վետո կկիրառեն և Թուրքիան չի միանա Եվրամիության «SAFE» ծրագրին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |