Տարածաշրջան12:31, 16 Հուլիս 2014
Հայ-թուրքական սահմանի բացման խնդրի տակ թաքնված է Ադրբեջանում թուրքական դպրոցների փակման հարցը

Լուրերն այն մասին, թե Թուրքիայի գործող վարչապետ, նախագահի առաջադրված
թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրել է առաջիկայում ընթացք տալ հայ-թուրքական
կարգավորման գործընթացին, իրականում այլ շարժառիթ է ունեցել: Դրանց հետևում
թաքնված է Ադրբեջանում թուրքական դպրոցների փակման հարցը:
Այս մասին տեղեկացնում է «Ռոթա հաբեր» լրատվական կայքը: Ըստ վերջինիս` Թուրքիայի իշխանությունները սահմանի բացման հարցը փորձել են օգտագործել որպես ճնշման գործիք կամ շանտաժ Ադրբեջանում թուրքական դպրոցների փակումը կասեցնելու համար: Անկարան փորձել է Բաքվին հասկացնել, որ եթե փակվեն թուրքական դպրոցները, ապա հնարավոր է բացվի հայ-թուրքական սահմանը, իսկ Թուրքիայում գտնվող ադրբեջանական ներդրումներն էլ հայտնվեն ճնշումների տակ:
Հիշեցվում է, որ Թուրքիայի ընդդիմադիր գործիչները սահմանի հնարավոր բացման մասին խոսակցություններինատ կոշտ արձագանք տվեցին: Մասնավորապես «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Օքթայ Վուրալը հայտարարել էր, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման սահմանի բացումը կնշանակի Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության տապալում: Իսկ մեկ այլ ընդդիմադիր ուժի` ժողովրդահանրապետականների կարծիքով Անկարան հայ-թուրքական կարգավորման հարցի միջոցով փորձում է հաճոյանալ Միացյալ Նահանգներին:
Նշենք, որ թուրքական իշխանությունները պաշտոնապես հերքել էին «Թարաֆ» թերթի տարածած տեղեկությունն այն մասին, որ վարչապետ Էրդողանը հրահանգել է ավարտին հասցնել հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:
Հունասանի վարչապետը նշել է, որ վետո կկիրառեն և Թուրքիան չի միանա Եվրամիության «SAFE» ծրագրին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |