Տարածաշրջան08:41, 10 Հուլիս 2014
Թուրքիայի միակ հայկական գյուղում օրգանիկ գյուղատնտեսություն է զարգանում

Թուրքիայի միակ հայկական գյուղը` Վագըֆլըն, գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղ
շրջանից 4կմ հեռավորության վրա գտնվող Մուսա լեռան ստորոտին: Իսկ թուրք-սիրիական
սահմանից գյուղը գտնվում է ընդամենը 30կմ հեռավորության վրա:
Վագըֆլըին անդրադարձած «Ջանլը հաբեր» լրատվականը, նշելով որ գյուղի բոլոր բնակիչները Թուրքիայի քաղաքացիություն ունեցող ծագումով հայեր են, ընդգծում է գյուղի մեկ այլ առանձնահատկություն ևս: Հայաբնակ այդ գյուղում կազմակերպվում է օրգանիկ գյուղատնտեսություն: Օրինակ է բերվում, որ միայն 2004-ին օրգանական մեթոդներով աճեցվող ցիտրուսային մրգերի արտահանմամբ Թուրքիան ստացել է 1 մլն եվրոյի եկամուտ:
Գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին 1997-ին հիմնանորոգվել է և այսօր բարեկարգ վիճակում է գտնվում: Ամեն տարի Վագըֆլըում նշվում են Սուրբ ծննդյան, սուրբ հարության տոները: Գյուղացիները պահպանում են իրենց կրոնական ավանդույթները:
«Գեղատեսիլ, մաքուր օդով հարուստ, օրգանական գյուղմթերքներ արտադրող և իր ավանդույթները պահպանող այս գյուղը սպասում է իր այցելուներին»,- եզրափակում է թուրքական կայքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

Դիարբեքիրի նահանգում գտնվող նավթահորի պայթյունը, նախնական տվյալներով, գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Սկզբում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:
Հունասանի վարչապետը նշել է, որ վետո կկիրառեն և Թուրքիան չի միանա Եվրամիության «SAFE» ծրագրին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |