Միջազգային14:22, 25 Հունիս 2014
Թուրքիայի գլխավոր ընդիմադիրը կայցելի Քյոլնի հայկական եկեղեցի

Թուրքական ընդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության
նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն վաղը մեկնելու է Գերմանիա: Գերմանիայի Քյոլն
քաղաքում նախատեսվող բազմակողմանի հանդիպումների թվում վերջինս կայցելի նաև Քյոլնի հայկական եկեղեցի:
Թուրքական «Էթքինհաբեր» լրատվական կայքի
հաղորդմամբ՝ հունիսի 27-ին Քըլըչդարօղլուն հանդիպումներ կունենա տարբեր կրոնական
առաջնորդերի հետ՝ այցելելով մի քանի կրոնական կառույցներ: Հաղորդվում է, որ
հունիսի 27-ին վերջինս կայցելի Քյոլնի հունական ուղղափառ եկեղեցի, այնուհետև
հայկական Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցի, ինչպես նաև Ասորական ուղղափառ եկեղեցի:
Վերջում Քըլըչդարօղլուն կայցելի Քյոլնի թուրքական մզկիթ:
Նախատեսվում է նաև Քըլըչդարօղլուի հանդիպումը Գերմանիայի
Ալևիական միությունների ֆեդերացիայի հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |