Միջազգային07:57, 13 Հունիս 2014
Ավստրիայի արտգործնախարարը սպառնացել է Էրդողանին

Ավստրիայի 28-ամյա արտգործնախարար Սեբաստիան Քուրզը տեղական թերթերից մեկին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վիեննա կատարելիք այցի մասին: Քուրզը զգուշացրել է Էրդողանին, թե ինչ և ինչպես պետք է խոսի Վիեննայում: Այս մասին տեղեկացնում է, թուրքական «Սաբահ» թերթը:
«Բացեիբաց զգուշացնում եմ Էրդողանին՝ Ավստրիայի հասարակությունը չի կարող բաժանել: Ինտեգրացիան շատ նուրբ հարց է: Սխալ մի խոսքը մեզ հետ կմղի,
միջավայրը կթունավորի: Էրդողանը պարտավոր է այստեղ ապրող թուրքերին ասել, որ գերմաներեն
սովորեն և հավատարիմ լինեն Ավստրիային: Սակայն, եթե խոսի այնպես, ինչպես Գերմանիայում, ապա դա կլինի ի
վնաս թուրքերի»,- հայտնել է արտգործնախարարը:
Ավստրիայի արտգործնախարարությունը հաստատել է այս
տեղեկությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |