• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2025
Կիրակի 15:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն13:33, 28 Ապրիլ 2014

Թուրք հեղինակ. «Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ստեղծողը եղել է օսմանյան բանակի սպա»

Թուրք հեղինակ. «Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ստեղծողը եղել է օսմանյան բանակի սպա»

Հայոց ցեղասպանության կազմակերպիչների մասին ուշագրավ հրապարակումով է հանդես եկել թուրք հեղինակ Նամըք Չընարը: Ընդդիմադիր «Թարաֆ» թերթում տպագրած «Թուրքական ավանդական տրավմա. Ցեղասպանություն» վերնագրող հոդվածում Չընարը, հիշտակելով ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետի հղած ցավակցական ուղերձը, այն բնութագրել է իբրև «ոչ պաշտոնական ներողություն»:

«Մեկ դար առաջ այս երկրի քաղաքացիներ եղած 1.5 մլն մարդ սպանվել է հայ լինելու համար: Ոչ կարող եք հերքել սա, ոչ կարող եք կոծկել, ոչ էլ կարող եք մոռացնել տալ»,- գրում է թուրք հեղինակը` ընդգծելով, որ տեղահանության անվան տակ փորձ է արվում թաքցնել ցեղասպանության փաստը:

Այնուհետև Նամըք Չընարն անդրադառնում է օսմանյան բանակի գերմանացի զինվորականների` Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ ունեցած դերակատարությանը:  Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գրեթե մշտապես անտեսվել են երիտթուրքերին հանցագործության հրահանգներ տված գեմանացիները: Չընարն իր հոդվածում պնդում է, որ Հայոց ցեղասպանության ծրագրողների մեջ էական է եղել Օսմանյան կայսրության բանակում պաշտոններ զբաղեցնող գերմանացիների դերը: Նա իր հոդվածում թվարկել է բոլոր այն գերմանացիների անունները, որոնք 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին գործել են oսմանյան բանակում, իսկ 2-րդ համաշխարհայինի ժամանակ` մասնակցել հրեաների ցեղասպանության իրականացմանը:

Ըստ Չընարի`1-ին աշխարհամարտի ժամանակ օսմանյան բանակում զինծառայել է գերմանացի 7.000 սպա և 35.000 շարքային զինվոր: Նրանք տեղաբաշխված են եղել կայսրության բոլոր նահանգներում:

«Երկրորդ աշխարհամարտի տարիներին նրանց մեծ մասը եղավ նացիստական կազմակերպության ձևավորման հիմնական միջուկը: Հայերի տեղահանության հրաման տված Օսմանյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետի համհարզը` Ռիբբենտրոփը, հետագայում դարձել է Ադոլֆ Հիտլերի արտգործնախարարը: Օսմանյան բանակում շտաբի պետ եղած Ֆոն Պապենը հետագայում դարձել է Հիտլերի վարչապետը: Աուշվից – Բիրկենաու (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարը ստեղծել է օսմանյան բանակի սպա Հյոսսը: Էրզրումում Գերմանիայի կոնսուլ Ֆոն Ռիխտերը հետագայում դարձել է Հիտլերի արդարադատության նախարարը: Հրեաների ցեղասպանությունն իրականացրած նացիստներն իրենց առաջին փորձաշրջանն անցել են Անատոլիայում Հայոց ցեղասպանության ժամանակ»,- եզրափակում է հոդվածագիրը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Հանդիպմանը ներկա են նաև Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։

Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»
Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»

Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան
Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան

Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական  շփումները
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական շփումները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։

Փաշինյանն այցելել է Կ․ Պոլսի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի
Փաշինյանն այցելել է Կ․ Պոլսի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի

ՀՀ վարչապետը նաև ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}