• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 23:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց12:26, 28 Ապրիլ 2014

Բասքըն Օրան. «Օսմանցի թուրքերի անունից ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում հայերից»

Բասքըն Օրան. «Օսմանցի թուրքերի անունից ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում հայերից»

«Ermenihaber» լրատվականը ներկայացնում է  թուրք մտավորական Բասքըն Օրանի հետ հարցազրույցի հարցազրույցի երկրորդ մասը: Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ: 

- «T24.com.tr» կայքում «1915-ի ջարդերի ժամանակ սպանված հայերի ոսկորները արտահանվե՞լ են» հոդվածում կասկած եք հայտնում քեմալիստների այս գործարքին (ոսկորների արտահնմանը և վաճառքին) մասնակցություն ունենալու առնչությամբ: Եթե քեմալիստները չէին, ապա այդ դեպքում ովքե՞ր կարող էին 1924-1925 թթ. դա անել:

-Թե ով է արել, չգիտեմ: Ամենայն հավանականությամբ Մարսել ներմուծողի` Թուրքիայում գտնվող  միջնորդները: Ձեր կարծիքը, թե դա քեմալիստներն են արել, տրամաբանական չէ, այն լրիվ հակառակն է: Այդ մասին t24.com.tr, «Ագոս»-ի (14.03.2014) և «Ռադիքալ»-ի (16.03.2014) հրապարակված համարներում եղել են իմ հոդվածները թեմայի վերաբերյալ: Այնտեղից փորձեմ մեջբերում անել.

«Այդ անողները, պետք է, որ քեմալիստները (իթթիհադականները) չլինեին: Իսկապես հնարավոր է, որ մտածելով, թե «մեր աչքից հեռու լինի», դեմ չեն եղել այդ ոսկորները տանելուն, քանի որ դա նրանց խիղճը կհանգստացներ: Սակայն, հույների ոսկորները արտահանել, նշանակում է Արևմուտքին ավելի բացահայտ կերպով տեղեկացնել 1913-1916թթ. կոտորածների մասին: Վերջիվերջո իրենց կողմից սպանվածների ոսկորներ էին արտահանում, ոչ թե փայտ:

Չգիտեմ`ձեր այս հարցը մտավոր-զգայական աշխարհի արտացոլումն է, թե լրագրողական անհրաժեշտություն, բայց մի բան է ցույց տալիս, այն է. անհաղթահարելի պահանջը ինչ-որ ձևով դատապարտելու մի բան, որի անդադար ժխտումը ողջ-ողջ այրում է հայերի սիրտը (բացի այդ, «ցեղասպանություն» եզրույթի վրա խիստ շեշտադրումը նույն պահանջից է բխում, այդպե՞ս չէ: Օրինակ՝ քրդերը նույնպիսի պահանջի պատճառով ճնշումների ամենադաժան շրջանում, անգամ աչքի առաջ բանտարկվելու վտանգը ունենալով, «Պարոն, Օջալան» էին գրում ու ասում): Այս պահանջը հասկանալու համար քիչ թե շատ խղճով մարդկանցից շատ ժամանակ չի պահանջվի: Սակայն շատ հայերի զայրույթի թիրախում հայտնվելն անտեսելով` սա էլ պետք է ասեմ. ամեն մարդ իրեն նույնականացնում է կամ իր, կամ դիմացինի ով լինելով: Ավելի տարածված և հեշտ է երկրորդ տարբերակը: Հայերը թուրքական պետության ամոթալի ժխտողականության վրա հիմնված և ամենաուշը 1965-ին սկսված այս երկրորդ տեսակի նույնականացումը հավերժ չեն կարող շարունակել: Հրանտի («Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինք) շատ ճշմարիտ ասված մի շարք խոսքերի մեջ ամենակարևորը գուցեև հենց հետևյալն է.

«Հայկական ինքնությունը ֆրանսիացու, գերմանացու, ամերիկացու և անգամ թուրքի կողմից ցեղասպանության ընդունել-չնդունելուց կախյալ վիճակում թողնելը մի սխալ է, որից հայկական աշխարհն արդեն պետք է հրաժարվի: Եկել և անգամ անցել է ժամանակը`այս սխալից հրաժարվելու և հայկական ինքնության վրա թուրքի գործուն դերը վերացնելու... Ինքնության պասիվությունը թուրքերի գոյության վրա սևեռող Հայկական աշխարհի՝ թուրքերի վրա ճնշումներ կիրառելու և ցեղասպանությունը ընդունել տալու աշխատանքները, ցավոք, ոչ այլ ինչ են, քան հսկայական ժամանակի կորուտ, որը հետաձգում է ինքնության զարթոնքը... Հայկական ինքնությունը «թուրքից» ազատագրելու ուղին չափազանց պարզ է՝ թուրքերին հանգիստ թողնել (նրանցով  չզբաղվել), Հայաստանով զբաղվել»: (Իհարկե, այս խոսքերը թուրքական դատական ատյանների կողմից օգտագործվել են Հրանտին դատապարտելու համար: Սրան ես արդեն որևէ բան չեմ կարողանում ասել, պարզապես կասեմ, որ որպես թուրք, որպես մարդ շատ-շատ ամաչում եմ: Դա բավական է): Որոշ հայեր իմ այս խոսքերի մասին կասեն, թե անտեղի հեքիաթներ եմ պատմում: Թող չասեն, գոնե 2 պատճառով:

Առաջինը՝ անտեղի չեմ խոսում: Հայկականությունն էթնիկ-կրոնական հասկացություն չէ: Ես մուսուլման թուրք եմ, սակայն ինձ նման մարդկանց համար ճշմարտությունը հետևյալն է. «Մենք բոլորս հայ ենք»: Այդ իսկ պատճառով այս ամենն ասելը իմ «հայկականության իրավունքն» եմ համարում:

Երկրորդ. կյանքում ամեն բան փուլերի շարքից է բաղկացած, ոչ թե մեկ ամբողջական մասից, որ մի անգամ հաջողության հասնես յուղի պես պիտի անցի: Անմեղ մարդկանց (թուրք դիվանագետներին) սպանելը, չնայած մարդկության դեմ մի իրողություն է, ինչպես զինյալ քրդերի ՔԲԿ-ի փուլը, ԱՍԱԼԱ-ի փուլն էլ 1973-85 թթ. անխուսափելի էր 1915 թվականի ամոթը մարդկությանը վերջապես լսելի դարձնելու համար: Հայերի տեսանկյունից հաջողությամբ է ընթացել: Հետագայում դադարեցվել է, քանի որ ավարտին էր հասցրել իր գործառույթը և նույնիսկ սկսել էր վնաս հասցնել: Աշխարհում տարբեր խորհրդարաններում որոշումներ ստանալու փուլն էլ է այդպիսին: Եթե դեռևս իր ժամանակը չի անցել, ապա դա շատ մոտ ապագայում տեղի կունենա, նույնիսկ քաղաքական և իրավական ճաքեր է սկսել տալ:

Ինչքան էլ դժվար լինի, ճիշտ կլինի, որ հայերը արդեն նոր փուլի անցնեն: Այսինքն, ինչպես վերևում նշել էի, արդեն միասնական նախագծերի փուլերին անցնել: Սա է այն փուլը, որ ամենամեծ հարվածը կլինի Թուրքիայում բոլոր ժխտողներին և միևնույն ժամանակ մարդու խղճին լուրջ հարված/զգուշացում կլինի: Ամենահիանալի պատասխանը սա է, որ կարելի է տալ 2015 թ.-ը հաղթահարելու համար նախապատրաստվող ամոթալի նախագծին` Թուրքիա- Ադրբեջան համագործակցությանը: Թուրքիայում առաջինը շուտ կանչող աքլորին մորթում են, քանի որ նույն հող ու ջրի մարդիկ ենք, կարծում եմ հայերի մոտ էլ է այդպես: Սակայն կրկնում եմ, որ քանի դեռ ժամանակ կա, որոշ հայեր իմ խոսքերը չեն հավանի, կասեն՝ թուրքական պետության ժխտողականությունն է ցանկանում շարունակել:

-Թուրքական հասարակությունում հայերի նկատմամբ  կարծիքը փոխելու համար ի՞նչ կարող է անել հայ մարդը:

-Նայած թե նա որտեղից է: Թուրքիայի հայերի պարագայում խոսելու կարիք չկա, նրանք զբաղված են անհրաժեշտ գործերը ճիշտ կերպով անելով: Իսկ արտերկրում ապրող հայերն էլ վերոնշյալ խոսքերս կարող են կարդալ և մտածել այդ ուղղությամբ:

Մյուս կողմից այս հարցում ավելի մեծ գործ է ընկնում Թուրքիայի քաղաքացի թուրքերի ուսերին, քան հայերի: Քանի որ, երբ հայերն են խոսում իրենց նախնիների սպանության մասին, թուրքերն իրենց սկսում են պաշտպանել, սակայն երբ հենց թուրքերը խոսեն այդ մասին, ուրիշի տառապանքները կներկայացնեն, որն ավելի ազդեցիկ է: Մենք՝ մահմեդական թուրքերս, ամենակարևոր բանը, որ պետք է անենք, լավ բացատրել, որ 1915-ին փոխադարձ կոտորածներ չեն եղել: Քանի որ ժխտողները ամենաշատը այս փաստարկն են օգտագործում:

Օրինակ՝ պետք է լավ բացատրել, որ 1915 թվականին հայկական զինյալ խմբերին  լռեցնելու նպատակ չի եղել:  «Եթե մենք նրանց չսպանեինք, նրանք մեզ կսպանեին» տեսակետը սուտ է, կամ էլ նվազագույնը սխալ:
«
Իթթիհադ վե Թերաքքին» («Միություն և առաջադիմություն») 1-ին համաշխարհային պատերազմի մեջ էր մտել զուտ 1914թ. փետրվարի 8-ին կնքված Ռուսաստան-Օսմանյան կայսրություն համաձայնագրի իրագործումն անհնարին դարձնելու համար: Իսկ հայերի  էթնիկ և կրոնական զտումներիմ էր գնացել, քանի որ նրանք  էին այդ համաձայնագրի օբյեկտը:

Պետք է հասկացնել, որ Անատոլիայի մեկ երրորդը եվրոպացի 2 գլխավոր կառավարչի կառավարմանը հանձնելու և Օսմանյան կայսրությանը  Հայկական հարցում Ռուսաստանի առջև պատասխանատու դարձնող 1914 թվականի պայմանագիրը, ինչպես և 1878 մարտի 3-ի Սան-Ստեֆանի պայամանգրի 16 հոդվածը, ստորագրման էր դրվել բացառապես այն պատճառով, որ հայերի հարցում ընդդիմացել էր ինքնավարության բարեփոխումններ անել: Թուրքիայում այս մասին պետք է լավ բացատրել:

Այս հարցազրույցի միջոցով ուզում եմ օսմանցի թուրքերի անունից ևս մեկ անգամ ներողություն խնդրել հայ հասարակությունից, ասել, որ կիսում եմ նրանց մեծ ցավը և կրկնել, որ վստահաբար հավատում եմ ՝ մոտ ապագայում երկու ժողովուրդներն էլ ավելի լավ օրեր են տեսնելու:

Զրուցեց Անահիտ Վեզիրյանը

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման
13:05, 22 ապր
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}