• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 12:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց14:57, 24 Ապրիլ 2014

Փոխհատուցում է պետք պահանջել, և ոչ միայն «ճանաչում». թուրքագետ

Փոխհատուցում է պետք պահանջել, և ոչ միայն «ճանաչում». թուրքագետ

Ցեղասպանությանը նվիրված բողոքի երթերի ժամանակ հայությունը վերջին տարիներին գոչում է «ճանաչում», այնինչ` տարիներ առաջ, մարդկանց պահանջը հետևյալն էր. «Հետ տվեք մեր հողերը»: Հայոց պահանջատիրության մասին Yerkir.am-ը զրուցեց թուրքագետ, «Էրմենի Հաբեր» էլեկտրոնային պարբերականի փոխխմբագիր Աստղիկ Իգիթյանի հետ: 

 -Խնդրում եմ խոսեք հայության` որպես տուժողի պահանջտիրության մասին: Ներկայումս հայերը ի՞նչ պահանջ պետք է դնեն Թուրքիայի առջև: -

Ըստ իս` մենք նախ և առաջ պետք է պահանջենք փոխհատուցում, իսկ ճանաչումը բարոյական կատեգորիա է: Փոխհատուցում պահանջելը չպիտի լինի միայն փողոցում գոռալով կամ սոցկայքերում արշավներ անելով: Իմ կարծիքով, հարցը պետք է տեղափոխել իրավական դաշտ, ուժեղ իրավաբանների խումբ ստեղծել, որը կզբաղվի նախ փաստերի հավաքագրմամբ, վերլուծությամբ ու գրագետ փոխհատուցման պահանջ կներկայացնի: 
  
-Խոսքը Ցեղասպանությունից տուժած անհատների՞ իրավահաջորդների մասին է, թե՞ պետության: Ու՞մ կողմից պետք է այդ պահանջը ներկայացվի:


 -Միջազգային դատարաններ ներկայացվելիք հայցերը չպետք է լինեն մեկ-երկու հոգու կողմից: Արևմտյան Հայաստանում մենք ունենք շուրջ 2000 գրացված եկեղեցիներ, որոնք ունեցել են  իրենց  պատկանող դպրոցներ, հիմնադրամներ, հողեր: Հենց դրանց վերաբերյալ պետք է պահանջը դրվի: Այդ դեպքում մենք ավելի ուժեղ հայց կունենանք, և ավելի ուժեղ քայլ կլինի մեր կողմից: Հավանականություն էլ կլինի` փոխահատուցում ստանալու:  

-Գործի բերումով դուք շփվում եք թուրքերի հետ, ի՞նչ տրամադրություններ կան այնտեղ
: 

-Ես շփվում եմ հիմնականում երիտասարդության հետ: Նրանք հիմնականում բաժանված են երկու մասի` մարդիկ, ովքեր ճանաչում են Ցեղասպանությունը, և մարդիկ, ովքեր ազգայնամոլ են և չեն ճանաչում: Այսինքն` ճանաչողներն էլ «ճանաչում են», չեն հերքում, ցանկություն կա ուսումնասիրելու հարցը, ուղղակի իրենց մոտ կասկած է առաջացել` գուցե հայերը ճիշտ են ասում:   Նոր սերունդ է մեծանում, ովքեր այսօր գնում են և հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ֆեյսբուքում նույնիսկ Ցեղասպանությանը վերաբերող նկարներ են դնում անձնական նկարի փոխարեն:   

-Եթե նույնիսկ ամբողջ թուրք հասարակությունը ճանաչի, ի՞նչ կտա դա մեզ, եթե պետության քաղաքականությունը մերժողական է:

 -Մեզ առանձնապես ոչինչ չի տա: Պետության  վրա աննուղակի ճնշում կլինի հասարկության կողմից և  մաքսիմալ բանը որ կարող է լինել` էրդողանը  մի քիչ փափուկ կխոսի (նկատի ունեմ վերջին հայտարարությունը): Ինչ-որ դիրքորոշման փոփոխություն, ճանաչում, դատապարտում կամ փոխահատուցում, ես վատատես եմ, չի լինի, համենայն դեպս, մոտակա տարիներին: Ու պետք չի ոգևորվել, թե տեսաք, թուրքերը հիմա ուրիշ կերպ են մտածում, հիմա ավելի բարիացել են:  Պետությունն իսկապես հզոր ուժ է և կարող է հասարակության ձայնը լռեցնել:
   
Ա.Կ. Yerkir.am

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}