• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 12:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց10:33, 24 Ապրիլ 2014

Անկարայի համալսարանի ուսանող. «Իմ այցը ցեղասպանության հուշարձան մի ներողություն էր ու արտասուք…հարգանքի տուրք էր ինքս իմ հանդեպ»

Անկարայի համալսարանի ուսանող. «Իմ այցը ցեղասպանության հուշարձան մի ներողություն էր ու արտասուք…հարգանքի տուրք էր ինքս իմ հանդեպ»

Անկարայի հեղինակավոր համալսարաններից մեկի Մերձավոր Արևելքի տեխնիկական համասարանի(ODTü) սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Մերթ Քայան ապրիլի 24-ին ընդառաջ «Ermenihaber.am»-ի հետ զրույցում պատմեց Հայոց ցեղասպանության հարցում թուրք երիտասարդության դիրքորոշման և ճանաչման հեռանկարների մասին :

Քայան նշեց, որ ներկայումս այս հարցում թուրք երիտասարդությունը 2 խմբի է բաժանված: Երիտասարդության մի խումբը տեղյակ է պատմական իրողության մասին և ընդունում է Հայոց ցեղասպանությունը, իսկ մյուս խումբը լիովին դեմ է:

«Ու ոչ միայն չեն ճանաչում, այլ ճանաչողներին էլ ազգի դավաճան են համարում: Այստեղ պահպանողականությունն է մեծ դեր խաղում: Ցանկացած մահմեդական այդ կրոնամոլ խմբի համար եղբայր է, իսկ մյուսները` ստախոս, հայրենիքի դավաճան: 1915 թվականին տեղի ունեցածը գիտակցող երիտասարդների թիվը արագ աճում է, սա ուրախացուցիչ փաստ է, սակայն պետք է արձանագրել նաև, որ իշխանության քաղաքականությամբ սնվող պահպանողական երիտասարդների թիվն էլ չի նվազում: Այդ պահպանողականները, եթե նույնիսկ գիտակցում են ցեղասպանության իրողությունը, միևնույն է, նրանք դրա մասին չեն խոսում, նույնսիկ ուսումնասիրել չեն ցանկանում : Այնուամենայնիվ, ես թուրք երիտասարդների հարցում հույսս չեմ կորցնում: Նոր սերնդի թուրքերի մեջ շատ են ուսումնասիրողները: Նրանք կարողանում են գիտակցել, որ մինչև այսօր այն, ինչ մեզ պատմել են սուտ կամ թերի է: Նրանք կարողանում են տարբերել պատմական ճշմարտությունը: Եթե նույնիսկ չեն էլ կարողանում խոսել  դրա մասին, ապա չեն էլ ընդդիմախոսում: Այո, այստեղ Հայոց ցեղասպանությունը հերքվում է, բայց երիտասարդներն իրենց ավագ ընկերների պես չեն մտածում, որովհետև ավելի շատ են կարդում, ավելի շատ են տեսնում: Առանց այդ էլ ընդդիմիմացողները ոչ մի բան կարդալ, սովորել չցանկացողներն են»,-պատվում է թուրք ուսանողը:

Նա նաև նշում է, որ Հայոց ցեղասպանության հարցը մեր օրերում Թուրքիայում ավելի  հաճախ է արծարծվում: Սեմինարներ, գիտաժողովներ, տարբեր գավառներում հիշատակման միջացառումներ են անցկացվում: Որոշ քաղաքապետարաններ վերանորոգում են հայկական եկեղեցիները:

Իսկ այն հարցին, թե, որ քաղաքական ուժի` իշխանության գալու դեպքում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Մերթը ասում է. «Այս  հարցին պատասխանելը իրականում դժվար է: Քաղաքական ուժերին դժվար է կանխատեսել, թե ցեղասպանության ընդունման դեպքում երկրի ներսում ինչ կկատարվի: Այս հարցի համար մի քիչ ժամանակ է անհրաժեշտ:  Անհրաժեշտ է ցեղասպանության իրողությանը մարդկանց աստիճանաբար ծանոթացնել: Հնարավոր կուսակցությունները, որ սա կանեն դա «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» (HDP) է և Խաղաղություն և զարգացում կուսակցությունը» (BDP): կարող եմ ասել, որ այս կուսակցությունները միակն են որ կպայքարեն Հայոց ցեղասպանության ճանաչման համար»

Պատմելով այն մասին, որ 2 տարի առաջ ապրիլի 24-ին եկել է Երևան և ծաղիկ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին` նա կիսվեց այն ժամանակ ունեցած իր զգացողություններով.

«Ցեղասպանության զոհերի հուշարձան այցելությունս ինձ համար շատ կարևոր էր:  Հրանտ Դինքի ասածի նման մեկս մյուսիս վիշտը  հարգելու տեսակետից էր կարևոր: Այցս հարգանքի տուրք էր նաև, ինքս իմ հանդեպ `որպես մեկի, ով լինելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, չի անտեսում պատական ճշմարտությունը , ուսումնասիրում ու հավատում է դրան: Հարցնողներին այցելությանս մասին հպարտությամբ և արժանապատվությամբ եմ պատմել: Քանի որ դա խղճիս ձայնին ականաջլուր լինելն էր: Տարիներ շարունակ մեր լսած վատ պատմությունների համար մի ներողություն ու մի արտասուք էր: Զգացածս պատմելը դժվար է: Կարծես ամբողջ Երևանը այնտեղ էր: Սարսափելի մարդաշատություն: Ճարտարապետական տեսակետից հիանալի ուղերձ ներառող հուշարձան, իսկ ներքևում բոլոր փաստերով զինված ցեղասպանության թանգարան: Հնագույն հայկական  քաղաքների անուններով մակագրված մի պատ և իրենց հայրենի քաղաքի անվան տակ ծաղիկ դնող հայեր: Ահել- ջահել բոլորն այնտեղ էին: Կուզենայի ամեն ապրլիլի 24-ին ծաղիկ դնել այս հուշարձանին, բոլոր նրանց անունից, ում մեջ դեռ ապրում է խիղճը: Թուրքիայի բոլոր քաղաքացիները պետք է գնան այնտեղ ու առերեսվեն այդ վշտի ու պատմական իրողության հետ:»

Վերջում դիմելով հայ երիտասարդներին` Մերթն ասաց. « Մենք անում ենք ամեն հնարավոր բան ցեղասպանության փաստը հերքողներին ճշմարտությունը պատմելու համար: Սակայն դուք էլ ձեր երկրում ազատվեք թուրքին թշնամի համարելու պատկերացումից: Ցեղասպանության ճանաչմանը միայն և միայն երիտասարդների միասնականությամբ է հնարավոր հասնել: Եկեք միավորվենք, միասին թեյ խմենք, մեր նմանությունները նկատենք, ցույց տանք, որ բոլորս նույն հողի զավակներն ենք: Եթե սա անենք, հավատացեք քաղաքական գործիչները կհանձնվեն: Դեռ ավելին` եկեք ու ձեր պապերի հողերը տեսեք` ի հիշատակ նրանց ապրեք այստեղ: Ամենաջերմ ողջույններս ձեզ»:

Զրուցեց Աստղիկ Իգիթյանը

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}