• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Հուլիս, 2025
Շաբաթ 20:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված08:38, 18 Ապրիլ 2014

Շահան Գանտահարյան. «Դավութօղլուի տեսություն. Հայկական սփյուռքը մեր սփյուռքն է»:

Շահան Գանտահարյան. «Դավութօղլուի տեսություն. Հայկական սփյուռքը մեր սփյուռքն է»:

Հայկական աշխարհը նախապատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-ամյակը և աշխատանքային ժամացույցի սլաքները լարելու 100-ամյակի ուղղությամբ: Պահանջատիրության բովանդակային և եղանակային խնդիրներ, շեշտադրումներ, պետություն-սփյուռք թե՛ հռետորաբանության և թե՜ համակարգման մեքենականությունների ճշտման հարցեր, իրավական ուղիների որոնումներ և հակառակորդի ձեռնարկած ու մշակած ծրագրերի գաղտնազերծման փորձեր:

Այս վերջին կետն է, որը դրսևորման նորագույն օրինակներով դիտարժան հանգամանք է ստանում և առնվազն նախապատրաստվելու առումով հիշելի նախադրյալներ  է փոխանցում:

Նախ հիշենք Դավութօղլուի տեսությունը: Հայկական սփյուռքը «մե՛ր Սփյուռք»-ն է: Բոլորը հրավիրվում են վերադառնալու իրենց պապերի երկիրը, վերատիրանալու օսմանյան Թուրքիայի այսօրվա ժառանգորդ քեմալական հանրապետության քաղաքացիությանը և համապատասխան դիմումներ լրացնելով վերստին ձեռք բերելու անհատական ունեցվածքները` իբրև ժառանգորդները նախ ցավալի պատահարների պատճառով հեռացածների, հետո Առաջին աշխարհամարտի ընթացքում ապահով վայրեր փոխադրվողների և վերջապես անմարդկային տեղահանության ենթարկվածների: Այստեղ անշուշտ ավարտվում է թուրքական «հյուրընկալության» և «բարյացակամության» սահմանափակ գործողությունը:

Մինչ, թուրքական սպառնալիքները ամեն անգամ, որ Միացյալ Նահանգների օրենսդիր մեկ հասատատության հանձնախումբն ու ենթահանձնախումբը ցեղասպանության ճանաչման բանաձև են որդեգրում` հղելու համար իրենց գերադաս ժողովին, թվում է, որ զուտ հայտարարողական մակարդակի վրա են. խորքում ցեղասպանության ճանաչման ուղիների մեջ մնալու այս ընթացքը քաղաքականապես առնվազն չի անհանգստացնում Անկարային, որը բողոքի այսպիսի բեմադրություններ է ցուցադրում նման առիթներով:

Միջանկյալ այս կարծրացումը սակայն չի խանգարում, որ սփյուռքահայության նկատմամբ պաշտոնական Անկարան շարունակի ցուցադրել խաղաղասիրական իր դեմքը: Դավութօղլուի տեսաբանության մանրանկարը կրկնվեց Քեսաբի դեպքում, երբ տասնյակ  տարեցներ Քեսաբի դատարկվելու ընթացքում ապաստան գտան Կիլիկիայի Վաքըֆ գյուղում: Թուրքական խոշորացույցների և լուսարձակների առատությունը ակներև էր` անօթևան մնացած տարեց քեսաբցիների երևույթը քարոզչական պետական շահարկումների ենթարկելու իմաստով: «Հրամմեցեք»-ի այս գործողությունը միայն քեսաբահայությանը չէր վերաբերվում անշուշտ: Սիրիայի տագնապի ընթացքում թուրքական լրատվամիջոցներն անպաշտոն ձևով տարածեցին պաշտոնական լրահոս այն մասին, որ Անկարան քննարկում է Հայաստանի Հանրապետության հետ իր փակած սահմանի ժամանակավոր բացման հնարավորությունը Սիրիայից խույս տված հայերին Թուրքիայի վրայով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և համապատասխան դյուրություններ ընծայելու համար: Մարդասիրական նպատակների համար այս չկայացած զիջումները դարձյալ ընդհանուր մեծ ծրագրի մաս են կազմում:

Բայց տեսնենք, թե միաժամանակ գետնի վրա ի՞նչ է տեղի ունենում իբրև թե սփյուռքահայության կարևոր կառույցների պատասխանատուների հետ երկխոսության մտած Անկարայի կողմից:

Բոլոր նախադրյալները հուշում էին, որ 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները կարևոր տեղ էին վերապահել  եր Զորին միջազգային հնչեղություն ապահովելու ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը Դեր Զորում հայտարարելուց հետո, որ հայությունը դեռևս սպասում է իր Նյուրենբերգին, Օսվենցիմը համեմատեց Դեր Զորի հետ` Օսվենցիմի նման Դեր Զորին միջազգային ընկալում ապահովելու ուղղությամբ աշխատանքների նախապատրաստության որոշ կետեր փոխանցելով հանրությանը: Այս բոլորը, երբ դեռեվս Դամասկոս-Անկարա մերձեցման աննախադեպ հանգրվաններ էին արձանագրվում: Դեր Զորը կարևոր կետ էր Թուրքիայից օժանդակություն ստացած զինյալների համար: Դեր Զորի հայկական կառույցների քանդումը այս պահի առաջնահերթ խնդիրը չէր խաղաղասիրական դիմակ հագած Թուրքիայի համար. բավական էր դրա քաղաքական գործոն դառնալու ընթացքի կասեցումը:

Հայկական Սփյուռքի ժամանակակից պատմության կարևոր միջավայրեր են նաև Քեսաբն ու Հալեպը: Անկարան, ֆինասավորելով զինյալ ծայրահեղականներին և տարանցիկ ճամփա տրամադրելով դրանց, մի կողմից պատճառ կդառնա հազարավոր հայերի իրենց բնօրրանից հեռացման, մյուս կողմից` թուրքական իշխանություններին հանձնված  տասնյակ  տարեցների հոգատարության արարներ է բեմադրում միջազգային հանրային կարծիքին: Մինչ կառավարական ուժերի հակադարձ գործողությունների բացակայությունը հուշում է աշխարհաքաղաքական մակարդակների վրա տարածաշրջանային նոր սահմանագծումների փուլ առ փուլ իրականացման գործընթացի մասին:

Այդ օրակարգը կարող է վերաբերվել նաև Հալեպին: Դեպքերի թեժացման կշռույթը մտածել է տալիս, որ Անկարայից ներշնչում ստացող զինյալները նմանատիպ պատկերացումներ ունեին նաև հայաշատ Հալեպի մասին` վերասահմանագծումներ իրականացնելու նպատակով:

Փաստը այն է, որ Դեր Զորից Հալեպ, անցնելով Քեսաբից ստացված արդյունքները կարող են տեղավորվել Անկարայի ծրագրած 100-ամյակի նախապատրաստության պարունակում: Թեկուզ որ դեպքերի բուն շարժառիթները աշխարհաքաղաքական տարողություն ունեն և ուղղակի հայկական գործոնի նկատմամբ ծրագրեր չեն ընդգծում: Արդյունքն է, որ շատ հանգիստ տեղավորվում է հյուրընկալ հռետորաբանությամբ Դեր Զոր, Քեսաբ և Հալեպ ստացող Անկարայի ծրագրերի շրջանակներում:

100-ամյակի շեմին սփյուռքյան հայաթափվող շրջանների ազդեցիկ պատասխանը Հայաստանի Հանրապետության հզորացումը կարող է լինել միայն։ 100-ամյակի, և դրանից այն կողմ, բովանդակային և գաղափարական օրակարգ է սա հայկական կողմի համար: 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին
15:56, 25 հուն
Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքները» խորագրով հոդված
12:30, 19 հուն
Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքները» խորագրով հոդված

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
15:46, 03 հուն
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ
Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:

Թուրքիայում իշխող ուժի ընտրազանգվածի 17%-ն իրեն քեմալիստ է համարում
Թուրքիայում իշխող ուժի ընտրազանգվածի 17%-ն իրեն քեմալիստ է համարում

Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը իրեն քեմալիստ է համարում, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}