• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 12:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց13:55, 09 Ապրիլ 2014

Թուրք բանաստեղծ. «Ցավալի է, որ հայն ինձ ասում է` երանի հայրս ողջ լիներ ու լսեր ձեր ներողությունը»

Թուրք բանաստեղծ. «Ցավալի է, որ հայն ինձ ասում է` երանի հայրս ողջ լիներ ու լսեր ձեր ներողությունը»

Թուրքիայում հայտնի բանաստեղծ, բլոգեր Սերքան Էնգինը վերջերս  հայտարարել էր, որ թուրք լինելն անտանելի ամոթ է: Էնգինի՝  իր էթնիկ պատկանելիության վերաբերյալ արած արտահայտությունները նրան ճանաչում բերեցին նաև հայերի շրջանում: 

«Ermenihaber.am» լրատվականը բացառիկ հարցազրույց է  ունեցել թուրք բանաստեղծի հետ, որը ներկայացվում է ստորև.

-Դուք  «Թուրք լինելու անտանելի ամոթը» հոդվածից հետո Թուրքիայում և արտերկրում ինչ-որ հակազդեցության հանդիպել ե՞ք:

-Նախևառաջ ուզում եմ ասել, որ իմ այս հայտարարությունից հետո իմ նկատմամբ ցուցաբերված քաղաքակիրթ վերաբերմունքն ինձ հնարավորություն տվեց հայ ժողովրդին ավելի լավ ճանաչել և սիրել: Աշխարհի չորս կողմերից բազմաթիվ հայեր, ի պատասխան իմ «Թուրք լինելու անտանելի ամոթը» վերնագրով հոդվածին, նշում էին, որ նախնիներիս գործած հանցագործությունների պատճառով չպետք է ամաչեմ: Կան նաև այնպիսիք, ովքեր մատնացույց էին անում թուրքերի, որոնք իրենց պապիկներին, տատիկներին թաքցրել էին՝ այդպիսով, փրկելով նրանց կյանքը: Այսինքն, առիթից օգտվելով թուրքերին չվատաբանեցին, չափազանց քաղաքակիրթ և մարդկային վերաբերմունք ցուցաբերեցին՝ արժանանալով իմ հիացմունքին: Բացի մեկ-երկու բացառություններից հայերի վերաբերմունքը ընդհանուր առմամբ հեռու է ռասիզմից,  բռնությունից, վրեժխնդրությունից: 

Իմ նախնիների իրականացրած ջարդերը, ցեղապանությունները ժխտելով, հարևան ժողովուրդների հողերը բռնազավթումը գովերգելով` խառնվում ենք ռասիզմին և մեզ դնում ենք մեր ցեղասպան նախնիների հետ նույն հարթության վրա: Հայոց ցեղասպանության զոհերից իմ ներողությունը հայ ժողովրդի համար որքան էլ սիմվոլիկ է, սակայն մի ժեստ է: Եվ դրա շատ ցավալի  օրինակ է, երբ մի հայ ասում է. «Երանի, թե հայրս ողջ լիներ և ձեր ներողությունը լսեր»: Հայերը և՛ ցեղասպանության են ենթարկվել, և՛ 99 տարի տեսել են թուրքական պաշտոնական թեզի պաշտպանների ստախոս ու զրպարտիչ վերաբերմունքը:

Եթե մի կաթիլ կարեկցանք դրսևորենք հեշտությամբ կհասկանանք, թե որքան ծանր ցավ է լինել տուժած կողմ և մեղադրվել ստի ու զրպարտության մեջ: Երբ ես գրում էի հոդվածս, աչքի էի առել, և՛ մահվան վտանգը, և՛ բանտարկությունը,  և՛ շատ այլ ռիսկեր:  Այս պահին էլ Թուրքիայում ինձ համար այդ սպառնալիքներն առկա են: Այս ընթացքում մի շարք անանուն վիրավորական նամակներ եմ ստացել, բացի այդ ռասիստական ադրբեջանական թերթը իմ մասին շատ տգեղ  մեղադրանքներով, վիրավորանքներով հոդված էր գրել: 

- Թուրք ժամանակակից գրողներից Օրհան Փամուքը Հայոց ցեղասպանության մասին  նույնպես գրել է և հետագայում արժանացել է Նոբելյան մրցանակի: Սակայն դրանից հետո խոսափում կամ հրաժարվում է Հայոց ցեղասպանության մասին հարցերին պատասխանելուց:  Ըստ Ձեզ՝  նման կեչպ հայերի և Թուրքիայի մյուս փոքրամասնությունների խնդիրները որոշ մարդկանց ձեռքին գործիք չե՞ն դառնում սեփական նպատակներին հասնելու համար:

-Իմ անունից նշեմ միայն, որ սկզբունքորեն դեմ եմ ամեն տեսակի մրցանակներին: Ես «Հանուն ինչի բանաստեղծություններ չեմ գրում» հոդվածում նախապես հրաժարվել եմ Նոբելյան կամ էլ նմանատիպ այլ մրցանակներից: Ես, իսկապես, կարևորում եմ այն, որ կյանքս ապրեմ որպես բարեխիղճ մտավորական, խիզախ  և պատվելի գրող՝ շնորհիվ իմ ստեղծագործությունների:

Իսկ ինչ վերաբերում է Օրհան Փամուքին, չգիտեմ՝ իր հայտրարություններում ազնիվ է եղել, թե ոչ, սակայն բարեխիղճ մտավորականը նա է, ով գնում է, ոչ թե իր շահերի, այլ խղճի հետևից, անգամ եթե իր ճանապարհի վերջում մահն է: 

-Վերջերս Թուրքիայում ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին: Ի՞նչ սպասելիքներ ունեիք այդ ընտրություններից:

-Ցավալի է, որ Թուրքիայում քաղաքականությունը  բարեխղճությունից, պատվից, հպարտությունից, բարոյականությունից և նման այլ հասկացություններից շատ հեռու է: Մոտ ապագայում դրական տեղաշարժ չեմ ակնկալում:

Զրուցեց Անահիտ Վեզիրյանը

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}