Գիտակրթական10:03, 29 Հունվար 2014
Թուրքիայում քրդերենով ուսում ստանալու մասին դրույթը ենթարկվել է փոփոխության

Թուրքիայի կառավարության մշակած ժողովրդավարական բարեփոխումների փաթեթում, որը
հանրությանը ներկայացվել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2013-ի
սեպտեմբերի 30-ին, կրել է որոշակի փոփոխություններ:
«Սի էն էն թուրք» լրատվականի տեղեկացմամբ` նշյալ փաթեթի ենթահանձնաժողովի աշխատանքներն ավարտվել են և արդյուքնում փոփոխության է ենթարկվել մասնավորապես քրդերեն լեզվով կրթություն ստանալու մասին դրույթը: Ըստ այդմ` քրդերի համար նախատեսված մայրենի լեզվով կրթություն ստանալու ստանալու վերաբերյալ դրույթում «մասնավոր ուսումնական հաստատություն» ձևակերպումը փոխարինվել է «մասնավոր դպրոց» արտահայտությունով: Այդ քայլով, ըստ նույն աղբյուրի, փաստորեն սահմանափակում է մտցվել քրդերենով կրթություն ստանալու մասին դրույթի մեջ:
Հիշեցնենք, որ Էրդողանի ղեկավարած կառավարության կազմած բարեփոխումների փաթեթով նախատեսվում է քրդերին տալ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք: Բացի այդ նախատեսվում է փոփոխություն կատարել թուրքական տառերի մասին օրենքում և թույլատրել քրդերենում առկա Q, X, W տառերի օգտագործումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հուշագիրը վերաբերում է թուրքմենա-թուրքական հանրակրթական դպրոցներում անցկացվող դասընթացներին։

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |