Հասարակական16:08, 29 Հունվար 2014
Օսմանյան բանակի հայ սպայի թոռնուհին երկու ժողովուրդներին կոչ է անում հաղթահարել անցյալի վիշտը

Օսմանյան բանակում որպես սպա ծառայություն կատարած, մի քանի պատերազմի այդ թվում՝ Դարդանելի ռազմական գործողություներին մասնակցած ու մեդալների արժանացած հայազգի Միհրան Մեսրոպյանը պատերազմից հետո հեռանում է Թուրքիայից: Մեսրոպյանը տաղանդավոր զինվորական լինելուց զատ նաև ճարտարապետ էր, ում գործերում, ինչպես թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքն է նշում, առավել դրսևորվել է իսլամական ճարտարապետությունը:
Մեսրոպյանի ամերիկաբնակ թոռնուհին՝ Քերոլին Մեսրոպյան-Հիքմանը, ով արվեստի պատմության մեջ է մասնագիտանում, իր պապի կյանքն ու գործունեությունն ամփոփել է իր մագիստրոսական թեզի մեջ:
Այսպիսին է ԱՄՆ գաղթած ու այնտեղ ճարտարապետական գործունեությունը շարունակած Միհրան Մեսրոպյանի կյանքի պատմությունը:
1889 թվականի Աֆյոնքարահիսարում ծնված և 1914-ի հոկտեմբերին սպայական դպրոցն ավարտած Մեսրոոպյանը Դարդանելի պատերազմի ժամանակ ծառայության է անցնում ինժիներական վաշտում:
Ծառայության ընթացքում Օսմանյան բանակի հաջող գործողություններին նպաստելու համար արժանացել է Օսմանյան կայսրության և Գերմանիայի Կարմիր Խաչի մեդալների:
Մեսրոպյանը, ճարտարապետություն է սովորել ներկայումս Ճարտարապետ Սինանի անվան գեղարվեստի ինստիտուտ անունը կրող Գեղարվեստի դպրոցում, իր նշանակալի ներդրումն է ունեցել Դոլմաբահչե պալատի, ինչպես նաև Ստամբուլի Բեյօղլուի թաղամասի մի շարք շենքերի վերակառուցման գործում:
1915-ին Մեսրոպյանը մեծ ցավ է ապրում: Աֆյոնքարահիսարում բնակվող ընտանիքի անդամները և հարազատները՝ ընդհանուր թվով 15 հոդի զոհ են գնում ցեղասպանության ժամանակ իրագործված ջարդերին: 1921-ին Մեսրոպյանը գաղթում է ԱՄՆ: Այստեղ Մեսրոպյանը Թուրքիայի նկատմամբ վրեժ ու ատելություն չի տարածում, այլ շարունակում է ճարտարապետական գործունեությունը՝ իսլամական ճարտարապետությունը ձուլելով արևմտյան ճարտարապետության հետ: ԱՄՆ-ում ևս հեղինակում է մի շարք շինություններ, որոնցից առավել հայտնիները «Hay Adams» և «St. Regis» հյուրանոցներն են: Մեսրոպյանը կյանքից հեռանում է 1975 թվականին 86 տարեկան հասակում:
Մեսրոպյաի թոռնուհին, ով իր թեզի մասին խոսել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության լրագրողի հետ, նախ պատմել է, որ իր պապի՝ Օսմանյան կայսրությունում ծավալած ճարտարապետական գործունեության մասին նյութեր չի ունեցել ու ավելի ուշ միայն կարողացել է այդ մասին տեղեկություններ հավաքել:
Վերջինս անդրադարձել է նաև ցեղասպանությանը, ցավ հայտնել իր նախնիների համար, ու կոչ արել երկու ժողովուրդներին հաղթահարել անցյալի դառնությունները՝ միմյանց հետ հաշտ ապրելու համար: Այս առիթով նա մասնավորապես ասել է. «1915 թվականի դեպքերը երկու կողմերին վնաս են պատճառում: Այսօրվա մեր փոխադարձ սառնությունը որևէ գործի օգուտ չի բերում: Բարկությունը, դժգոհությունը, նեղացածությունն ու իրականություններին նայելու ցանկության բացակայությունը մեզ ի՞նչ օգուտ է բերում: Հարցը երկու կողմերին է վերավերվում: Չեմ կարծում, որ այս վիճակը որևէ արդյունք կտա: Ըտանիքիս պատահածի համար շատ եմ ցավում: Ցավում եմ 1-ին Համաշխարհային պատերազմի ժամանակ ու 1920-ականների սկզբին ցաքուցրիվ եղած հայերի, հույների ու թուրքերի համար, հատկապես նրանց համար, ովքեր որևէ բանի հետ կապ չունեին: Չեմ ասում, թե նրանց մոռանանք, անշուշտ պետք է հիշենք, սակայն երկու կողմերն էլ պետք է կարողանան հաշտվել ու ապրել կողք կողքի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սույն թվականի հունիսի 1-ից ի վեր հրդեհային իրավիճակ ստեղծելու մեջ Թուրքիայում մեղադրվում է 149 կասկածյալ, որից 38-ը՝ ձերբակալվել է, իսկ 61-ը՝ գտնվում է դատական վերահսկողության տակ։

Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |