• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 12:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց13:48, 23 Հունվար 2014

Սկանդալի մեջ հայտնված Հասան Օքթայը ժխտում է «Գորշ գայլեր» կազմակերպության գոյությունը

Սկանդալի մեջ հայտնված Հասան Օքթայը ժխտում է «Գորշ գայլեր» կազմակերպության գոյությունը

Ermenihaber.am լրատվական գործակալությունը զրուցել է Թուրքիայի կովկասյան հետազոտությունների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայի հետ, ում անվան հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել հայկական մամուլում ու սոցցանցերում: Իսկ պատճառն այն էր, որ Հայաստանում գտնվելու օրերին Օքթայը բազմաթիվ անգամ լուսանկարվել էր «Գորշ գայլեր»-ի սիմվոլն արտահայտող ձեռքի նշանով և դրանք տեղադրել համացանցում:

- Ցանկանում ենք տեղեկանալ` արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ Դուք Հայաստանում «Անադոլու» լրատվական գործակալության մասնաճյուղ բացելու մտադրություն ունեք:

- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հարցերի համար: Ես 10 տարի է, ինչ գալիս եմ Հայաստան ու Հայաստանի վերաբերյալ ուսումնասիրություններ ունեմ, իսկ իմ ղեկավարած «Kafkassam»-ը (Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոն) Հայաստանի մասին ուսումնասիրություններին ու վերլուծական նյութերին մեծ տեղ հատկացնող կենտրոն է: Մեր կենտրոնի կայքում (www.kafkassam.net) 7 լեզվով՝ այդ թվում հայերեն, հրապարակումներ ենք անում: Ձգտում ենք հասկանալ տարածաշրջանային զարգացումների էությունը անկողմնակալ և հիմնավոր կերպով: Վեց ամիս առաջ Հայաստան կատարածս նախորդ այցի ժամանակ այդտեղ «Kafkassam»-ի մասնաճյուղ հարցով հետաքրքրվեցինք: Հայաստանում ունեցած գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ քննարկել ենք այդտեղ մեր կենտրոնի մասնաճյուղն բացելու հեռանկարները, հնարավոր դրական կամ բացասական զարգացումները: Այս վերջին այցիս ընթացքում էլ կազմակերպության մասնաճյուղը բացելու հարցն ավելի հստակեցնելու նպատակով մի քանի հանդիպումներ ունեցանք: Իմ գլխավորած կազմակերպությունը «Կովկասսամ»-ն է, որն անկախ կազմակերպություն է: Ես «Անադոլու» լրատվական գործակալության հետ կապ չունեմ:

- Facebook սոցիալական ցանցում լուսանկարներ եք տեղադրել, որոնցում ցույց եք տալիս «Գորշ գայլերի» հայտնի ձեռքի նշանը: Այդ պատճառով կարծիք կա, որ դուք նշյալ կազմակերպության անդամ կամ համակիր եք: Ի՞նչ կասեք այդ մասին:

- «Facebook»-ը տեղեկությունն աշխարհում արագ տարածող ցանց է: Մենք էլ, լինելով քաղաքացիական և ժողովրդավարական կազմակերպություն, մեր գործողությունները տարածում ենք նշյալ ցանցի միջոցով: Ես իմ մտքերը հաճախ եմ հայտնել հայկական մամուլում: Ճշմարիտ է այն իրողությունը, որ ես հայացքներով ազգայնական թուրք եմ և մոտ եմ ԱՇԿ-ին (Ազգայնական շարժում կուսակցությունը համարվում է «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը – EH խմբ.): Ես ամեն անգամ Երևան գալիս տարբեր տեղերում լուսանկարվել եմ և դրանք տեղադրել «Facebook»-ում: Այդ նկարների մեջ Գորշ գայլի նշանով նկարներ էլ կան և սա առաջին անգամը չէ: Ես ամենուր Հայաստանի մասին խոսում եմ որպես ազատ ու ժողովրդավարական երկրի: Նույնիսկ Ստամբուլի Մարմարա համալսարանւմ տեղի ունեցած մի խորհրդաժողովի ժամանակ Հարավային Կովկասում ժողովրդավարության մասին խոսելիս Վրաստանը դասել եմ 1-ին, Հայաստանը՝ 2-րդ, իսկ Ադրբեջանը՝ 3-րդ տեղում:

Այն ժամանկ Ադրբեջանից ժամանած մասնակիցները բողոքեցին իմ դեմ, իսկ ադրբեջանական մամուլում իմ մասին քննադատական հրապարակումներ եղան:

Թուրքիայում  «Գորշ գայլեր» անվանմամբ կազմակերպություն գործելու մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում: Հայկական մամուլը, մի կողմ թողած աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, 2 օր է, ինչ իմ դեմ աղմուկ է բարձրացրել: Իմ կազմակերպության անունը «Kafkassam»-է, և ես միայն այդ անվանումով մասնաճյուղ բացելու ուղղությամբ կարող եմ աշխատել: «Գորշ գայլեր» կազմակերպություն գոյություն չունի. հայկական մամուլը պետք է թարմացնի իր տեղեկությունները: Ես անձամբ շատ եմ ցավում հայկական մամուլի համար»:

Վերջում Հասան Օքթայը, նշելով, որ իրենց կազմակերպության ուսումնասիրության ոլորտը Կովկասն է, և իրենք նպատակ ունեն նպաստել ժողովուրդների մերձեցմանն ու փոխադարձ ճանաչմանը, քննադատել է հայկական մեդիայում տեղի ունեցող զարգացումները, ասելով, որ դրանք վնասում են ոչ թե իրեն, այլ ստվեր են գցում Հայաստանում մարդու իրավունքների ու ազատությունների վրա: Նա ավելացրել է նաև, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ պետք է կանգնեցնեն այդ սկանդալը:

Հատկանշական է այն, որ իր ֆեյսբուքյան գրառումներում Երևանը Revan անվանած Հասան Օքթայը մեր հարցերին պատասխանելիս օգտագործել է բացառապես Erivan տարբերակը:

Հարցազրույցը վարեց Ռաֆայել Սահակյանը

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}