Հասարակական07:28, 21 Դեկտեմբեր 2013
Աբդուլլահ Օջալանը` բանտարկության 14 տարիներից հետո

Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ դատապարված «Քուրդիստանի բանվորական
կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) լուսանկարը
հայտնվել է «Twitter» միկրոբլոգում, այնուհետև տարածվել թուրքական
լրատվամիջոցներում: Բան այն է, որ Օջալանի ձերբակալությունից ի վեր (1998թ.) ոչ մի
լուսանկար չէր հանրայնացվել: Եվ ահա 14 տարի անց քրդերի առաջնորդի նոր լուսանկարը հասանելի
է հանրությանը:
«Հյուրրիյեթ» պարբերականը տեղեկացնում է, որ լուսանկարն արվել է սույն թվականի օգոստոսի 17-ին, երբ Օջալանին տեսակցելու էին գնացել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) պատգամավորներ Փերվին Բուլդանը և Սելահաթթին Դեմիրթաշը: Օջալանը բանտարկության 14 տարիների ընթացքում նկատելիորեն ծերացել է, ճերմակել և գիրացել:
Լուսանկարի հրապարակումը պատգամավոր Դեմիրթաշը հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ:
«Լուսանկարի միջոցով մենք ցանկացել ենք հանրությանը իրազեկել Օջալանի ֆիզիկական կացության և նրա կացարանի պայմանների մասին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես հիմնավորում նշվել է, որ «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելվում է ելույթ ունենալ «ահաբեկչության քարոզչության» համար։
Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:
Հրեա մասնագետը նշել է, որ թուրքական հրթիռի նախորդ տարբերակը սպառնալիք էր Հունաստանի և Հայաստանի համար, իսկ այժմ՝ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար։
Ըստ նախարարի՝ Թուրքիան հիմա ծնելիության պատմական ամենացածր մակարդակի վրա է:
Հունասանի վարչապետը նշել է, որ վետո կկիրառեն և Թուրքիան չի միանա Եվրամիության «SAFE» ծրագրին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |