Քաղաքական07:42, 13 Դեկտեմբեր 2013
Դավութօղլու. «Երիտթուրքերի արածն անմարդկային էր ու սխալ»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ Երևան
ժամանած թուրքական «Հյուրիյեթի» թղթակից Ջանսու Չամլըբելը ներկայացրել է Հայոց
ցեղասպանության հարցում Դավութօղլուի մոտեցումները:
Ըստ լրագորղի՝ Դավութօղլուն ասել է, որ նախորդ դարասկզբին իրականացված հայերի տեղահանությունն անընդունելի և անմարդկային արարք էր:
Դավութօղլուն նշել է, որ 1915 թվականի վերաբերյալ բոլոր փաստերը պետք է իմանան, որի վրա կստեղծվի «արդար հիշողություն»: Ըստ Դավութօղլուի՝ երկու հասարակություններում էլ «արդար հիշողությունը» կարող է կոտրել ընդդիմացող կոլեկտիվ գիտակցությունը:
«Մենք ասում ենք «արդար հիշողություն», ինչը նշանակում է, որ մենք պետք է իմանանք փաստերը։ Այդ ժամանակ մենք կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները գերմանա-հրեական կապերի պես անցյալի վրա չեն հիմնվում։ Նախ դա ուսումնասիրենք, բացահայտնեք, դրանից հետո էլ տեղահանությունը, այդ ընթացքում տեղի ունեցածները, որոնք ես ամբողջովին սխալ եմ համարում: Իթթիհադականների (երիտթուրքերի) արածը սխալ և անմարդկային էր: Տեղահանությունը մենք որևէ կերպ չենք ընդունում: Սակայն, երբ տեղահանությունից հետո պատմությունն է գրի առնվում, արդեն ձևավորվում է մի հավաքական գիտակցություն, որը հայերին համարում է հայրենիքի դավաճան և այդ իսկ պատճառով էլ ճիշտ է համարում նրանց տեղահանությունը: Այդ հավաքական գիտակցությունը պետք է կոտրել»,- կարծիք է հայտնել Թուրքիայի արգործնախարարը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |