Քաղաքական13:50, 08 Նոյեմբեր 2013
Թուրքիայի ԱԳՆ. «Հայ-թուրքական սահմանի հարցում Ադրբեջանին համոզելու մասին լուրերը սուտ են»

Թուրքիայի
արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Լևենթ Գյումրյուքչյուն,
այսօր Բաքվում Թուրքիայի դեսպանատանը հանդես է եկել հայտարարությամբ`
հերքելով նախօրեին թուրքական մամուլում տարածված այն լուրերը, թե հայ-թուրքական սահմանը բացելու համար Թուրքիան կփորձի համոզել Ադրբեջանին:
Ըստ
Թուրքիայի
ԱԳՆ պաշտոնական կայքի` Գյումքյուքչյուն,
պատասխանելով
այն հարցին, թե ճիշտ են արդյոք լուրերը այն մասին , որ Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանը բացելու համար իրենք կփորձեն Ադրբեջանին համոզել, ասել է.
«Այդ
լուրերը ճիշտ չեն և պետք չէ կարևորություն տալ դրանց: Մենք այս հարցում
գործում ենք Ադրբեջանի հետ համագործակցությամբ
և փոխհամաձայնությամբ
և ցանկացած զարգացում նրանց հետ քննարկում ենք: Եվ սա պետք է ընկալել, ոչ թե այնպես կարծես մի կողմը մյուսին համոզում է` այլ փոխհամաձայնությամբ
արվող աշխատանքներ»:
Նա
նաև նշել է, որ Թուրքիան ցանկանում է ղարաբաղյան խնդրի հնարավորինս արագ լուծումը և պատրաստ է անել տարածաշրջանային
խաղաղությանը
աջակցող ամեն տեսակի քայլ:
Հիշեցնենք,
որ երեկ թուրքական առաջատար պարբերականներում
տեղեկացնում
էին, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի
առաջ հանդես գալով անդրադարձել է հայ-թուրքական սահմանի խնդրին և ասել, որ առաջիկայում այցելելու է Ադրբեջան և եթե ստացվի Բաքվին համոզել սահմանի բացման հարցում, ապա կկարողանան անակնկալ մատուցել Հայաստանին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |