• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 04:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց10:02, 14 Հոկտեմբեր 2013

Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսու. «Հայերը թող գան. հող են ուզում` թող վերցնեն, հող շատ կա»

Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսու. «Հայերը թող գան. հող են ուզում` թող վերցնեն, հող շատ կա»

Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն Կովկասի հարցերով Թուրքիայի առաջին մասնագետն է: Համալսարան ավարտել է Ադրբեջանում, այնուհետև իր ուսումնասիրությունները կատարելու համար տեղափոխվել է Հայաստան: Վերջերս լույս է տեսել նրա «Բայց ո՞ր հայերը և թուրքերը» գիրքը:

Թուրքական «Զաման» թերթը հայկական հարցի և տարածաշրջանին վերաբերող կարևոր հարցերի շուրջ զրուցել է Օզթարսուի հետ:

Հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները ներկայացված են ստորև.

-Դուք թուրք եք և ուսումնասիրություններ եք կատարում Հայաստանում: Կարողանու՞մ եք Ձեր ազգային պատկանելությունից անկախ գործել:

-Փորձում էի անկախ լինել, սակայն ինչ-որ պահից սկսած այն վերածվում է պատվի հարցի: Այս հանգամանքը նույն է նաև հայերի պարագայում: Անգամ հայերը ինձ ասում են. «Թուրքիայից եկած և ցեղասպանության հուշարձան այցելած մարդից, ով դավաճանում է իր ազգին, մենք օգուտ չունենք»: Նրանք միայն մի բան են սպասում՝ մարդկության դեմ կատարված հանցագործության  դատապարտում, այլ ոչ թե թուրքի կողմից հայրենիքի դավաճանություն:

- Հայաստան տեղեփոխվելուց հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:

-Ադրբեջանում ապրած, մալաթիացի  թուրքի Հայաստան տեղափոխությունը ինքնին մեծ փոփոխություն է: Մալաթիան, որտեղ հայեր են ապրել և որը նաև Հրանտ Դինքի ծննդավայրն է, շատ կարևոր է հայերի համար: Հատկապես Ադրբեջանում տեղափոխությունս բավական եղավ իմ դեմ թշնամանք սկսելու համար: Ինձ մեղադրում էին՝ ասելով.  «Առանց այդ էլ Մալաթիայից ես, հաստատ հայ ես»:

-Երկու ժողովուրդները ինչպե՞ս են վերաբերվում միմյանց:

-Երկու ժողովուրդները  միմյանց չեն ճանաչում:  Շատ են հարցնում. «Մեր մասին ի՞նչ են մտածում»: Հայերի մոտ կարծրացած տեսակետ կա, որ սարի այն կողմում մարդկանց կոտորող ցեղ է ապրում: Կան մարդիկ, որոնք իրենց կյանքում երբևիցե թուրք չեն տեսել և կարծրատիպերով են ապրում: Իսկ մեր մոտեցման մեջ տարբերություններ կան: Կան ինչպես թշնամանք տածողներ, այնպես էլ «Մենք ինչ լավ հայ հարևաններ ունեինք» ասողներ:

-Ձեր գրքում ամեն մի դիտարկում մի մարդու պատմություն կարծես լինի: Ինչ եք՞ զգում վկա լինելով հայերի կարոտի դրսևորումներին:

- Շատ հետաքրքիր մարդկանց հետ եմ հանդիպել: Նրանց այդ կարոտը ինձ ապշեցնում է: Ես նրանց հարցնում եմ. «Մալաթիա, Սիվաս և այլ  չզարգացած վայրեր գնալով ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք ապրելու», իսկ նրանք ասում են. «Թող լինի, թող գնանք, մենք այնտեղ ապրենք, մեռնենք մեզ հերիք է»: Այդ տարածքները նրանց համար հայրենիք է: Երևանի թաղամասերն էլ Անատոլիայի նահանգների անուններով են: Մարաշը, Սիվասը, Մալաթիան, Կիլիկիան, Արաբկիրը նրանց համար Հայաստան է:

- Ի՞նչ կլինի, եթե հայերը վերադառնան:

-Ըստ իս՝  որևէ խոչընդոտ չկա: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մի գեղեցիկ խոսք ունի՝ «անատոլիական սփյուռք»: Եթե 3 միլիոն են, թող մեկ միլիոնն էլ գա: Եթե 500 հազար Սիրիայից  են գալիս, թող մեկ միլիոն էլ Հայաստանից գան: Հող են ուզում, թող վերցնեն, հող շատ կա:

-Կարծես, այդքա՞ն էլ հեշտ չէ:

-Միանշանակ, այդ ժամանակ էլ քուրդ-հայկական բախումներ կսկսեն: Դա արդեն թող պետության ղեկավարները մտածեն…

-Հավատո՞ւմ եք, որ երկու ժողովուրդների միջև հնարավոր է կամուրջ ստեղծել:

-Իհարկե, հնարավոր է ստեղծել:  Կովկասում Թուրքիայի ներկայության երաշխիքի և Հայաստանի մեկուսացվածությանը վերջ դնելու համար  երկխոսություն է անհրաժեշտ:

-Յուսուֆ Հալաջօղլուն ասում է, որ ծպտյալ հայերը կամաց-կամաց ի հայտ են գալիս և Թուրքիան այս հարցում պետք  շատ ուշադիր լինի: Ձեր կարծիքով նման բան հնարավո՞ր է:

-Հալաջօղլուն իրավացի է: Այո՛, ծպտյալ հայեր կարող են ի հայտ գալ, բայց պետք չէ դա պարանոյայի վերածել…

-Ամեն տարի ապրիլի 24-ին քննարկվում է 1915-ին ցեղասպանություն եղել է, թե՝ ոչ:

-Թուրքիան այս հարցում շատ ինքնավստահ է: Ակտիվորեն զարգացող մի հարց կա, որը չենք կարևորում: Ազգայնական տրամադրություններն ենք ուռճացնում: Եթե Թուրգութ Օզալը ողջ մնար, այս հարցը կլուծեր: Երկրից դուրս մեր առջև դրվող առաջին գործը Հայկական հարցն է:

-Ասում են, որ Թուրքիան մինչև չազատվի Ադրբեջանի խնամակալությունից, չի կարող լուծել այս խնդիրը:

-Ադրբեջանի դերը գերագնահատելու և չկարևորելու  միջև շատ նուրբ գիծ կա: Ադբեջանի հետ հարաբերություններ ունենք: Հայաստանը վախենում է, որ  կարգավորման գործընթացում Թուրքիան Ղարաբաղի հարցը ներկայացնում  է որպես նախապայման: Ղարաբաղյան հարցի լուծումը 3 երկրների համար էլ օգտակար կլինի: Օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան բնական գազի խողովակաշարը որքան թանկ արժեցավ, այնինչ Բաքու-Երևան-Ջեյհանը ավելի էժան կիներ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}