• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն13:47, 14 Օգոստոս 2013

Էրգենեքոնը և Հայոց ցեղասպանությունը

Էրգենեքոնը և Հայոց ցեղասպանությունը

Թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակվել է Թաներ Աքչամի` «Էրգենեքոնը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով հոդվածը, որտեղ  քննության է առնվում Թուրքիայում գործունեություն ծավալած ահաբեկչական կազմակերպության` Էրգենեքոնի և Հայոց ցեղասպանության հարցի միջև առկա կապը: Հոդվածի հայերեն տարբերակը ներկայացվում է ստորև.

«Եթե այսօր կարողանում ենք Հայոց ցեղասպանության մասին բացեիբաց խոսել, ապա դրա կարևոր պատճառներից մեկը Վելի Քյուչուքի և նրա խմբի ձերբակալումն ու Էրգենեքոնի դատավարությունն է: Անուշտ դրան պետք է գումարել նաև Հրանտ Դինքի սպանությունն ու դրան տրված հասարակական արձագանքը: Սպանությունը և դրան տրված հասարակական արձագանքը հենց Էրգենեքոնի և Հայոց ցեղասպանությամ միջև առկա կապն է հուշում: Ուզում եմ հիշեցնել, որ Էրգենեքոնը միայն քաղաքական մի շարք սպանությունների իրականացմամբ հեղաշրջման համար հող նախապատրաստող մի ահաբեկչական կազմակերպություն չէր: Այն միևնույն ժամանակ մասայականության ձգտող մի քաղաքական շարժում էր: Ցանկացած քաղաքական շարժում կենտրոնանում է մի քանի իր համար կարևոր թեմաների շուրջ և շրջապատի կողմից ճանաչում ձեռք բերում հենվելով իր համար հիմնական այդ թեմաների վրա: Այդ թեմաներին համապատասխան քաղաքական գործունեություն է սկսում և հիշվում այդ թեմաներով:

Էրգենեքոնը, որպես քաղաքական հոսանք, իր համար հիմնական թեմա էր ընտրել «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումները»: Դրա համար նախևառաջ ու՞մ  դեմ պիտի պատերազմ վարեր: Իհարկե քրիստոնյաների և Հրանտ Դինքի…

Ու՞մ պիտի ընտրեր իր համար որպես սիմվոլ: Իհարկե Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշային և բռնագաղթի ժամանակ գործած հանցանքների համար 1919-ին Ստամբուլում մահապատժի ենթարկված Բողազլըի ղեկավար Քեմալին:

Այդ նպատակով իր կատարած քաղաքական գործունեությունը հիշեցնող «Հայոց ցեղասպանությունը միջազգային մի սուտ է» կարգախոսի ներքո թշնամություն էին սերմանում  ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Եվրոպայում  բնակվող հայերի նկատմամբ: Այդ պատճառով հիմնվում է Թալեաթ փաշա կոմիտեն: Այն 2005-ին` Լոզանում, 2006-ին` Լոզանում, 2007-ին` կրկին Լոզանում և Փարիզում Հայոց ցեղասպանության դեմ «Թալեաթ փաշայի շարժում և քայլերթ» անվանման ներքո հայոց ցեղասպանության դեմ բողոքի ցույցեր է կազմակերպել:

Թալեաթ փաշայի կոմիտեի հիմնադիր անդամների մի զգալի մասը ձերբակալվել է Էրգենեքոնի դատավարության շրջանակում: Հարցաքննությունների ժամանակ կասկածյալներին ուղղված հարցերի զգալի մասը առնչվել է կոմիտեին և նրա գործունեությանը: Կոմիտեի ձերբակալված գլխավոր քարտուղարի խոսքով իրեն տրված 49 հարցից 17 վերաբերել է Թալեաթ փաշայի կոմիտեին ու նրա գործունեությանը: Նա խոսքերով «Էրգենեքոն ահկեկչական կազմակերպության» անվան տակ իրականում իրեն հարցաքննել են կոմիտեի` «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների» դեմ պայքարի մասին: Նա մասնավորապես ասել է. «Որևէ մեկ թող մյուսին չխաբի: Այստեղ պաշտոնապես  և հրապարակավ հարցաքննվում է Թալեաթ փաշայի կոմիտեի գործունեությունը: Առանց այդ էլ Էրգենեքոնի հարցաքննությունը հեն այդ է:

Այսպես օրինակ Էրգենեքոնի առնչությամբ հրապարակված վճռում տեսնում ենք, որ կոմիտեի անդամները Դողու Փերինչեքի և Ֆերիթ Իլսեվերի գլխավորությամբ ծանր պատիժներ են ստացել:

Էրգենեքոնի և Հայոց ցեղասպանության միջև առկա կապը մեկ այլ մարդու` Վելի Քուչուքի , կողմից նույնպես ներկայացվում է բոլորիս ուշադրությանը:

Ըստ Քյուչուքի` Էրգենեքոնի դատավարությունները նմանվում են 1919-ին Հայոց ցեղասպանության համար կատարվող իթթիհադականների դատավարությանը: Իսկ իր վիճակը նույնացնում է 1915-ին գործած մեղքերի համար մահվան դատապարտված Բողազլայանի ղեկավար Քեմալի հետ:

Այսպես օրինակ Էրգենեքոնի մեկ այլ կարևոր քայլերից էր հանդիսանում Բողազլայանի ղեկավար Քեմալի հիշատակին հավաքույթներ կազմակերպելը:Փերինչեքի, Քյուչուքի և Քերինչսիզի և խմբի մնացած անդամների ձերբակալմամբ այդ միջոցառումներին էլ վերջ դրվեց:

Էրգենեքոնի քաղաքական գործունեության և Հայոց ցեղասպանության միջև կապի վրա կենտրոնանալը իրավամբ ուշադրության է արժանի: Ես շարունակելու եմ ուսումնասիրել այս թեման»:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Ստամբուլում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Հանդիպմանը ներկա են նաև Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։

Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»
Փաշինյան․ «Թուրքիան Հայաստանի համար, Հայաստանն էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ»

Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան
Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան

Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական  շփումները
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական շփումները

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}