• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 12:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց09:05, 02 Հուլիս 2013

Թուրքիայում սոցիալիստական շարժումը սկսվել է հայ հնչակյաններից

Թուրքիայում սոցիալիստական շարժումը սկսվել է հայ հնչակյաններից

Թուրքական «Սի Էն Էն թուրքը»  հարցազրույց է վերցրել Լիբանանի «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության» նախագահ Ալեքսան Քյոշքերյանից: Վերջինս Թուրքիայում էր գտնվում 1915 թվականի հունիսի 15-16-ին  մահապատժի ենթարկված 20 հնչակյան գործիչների հիշատակին նվիրված արարողության մասնակցելու համար:

- Ի՞նչ կփոխվեր, եթե 1913 թ. Ռումինիայում կայացած Հնչակյան կուսակցության որոշումն իրագործվեր:

- Եթե հնչակյանները կարողանային հաջողության հասնել, ո´չ ցեղասպանությունը կլիներ, ո´չ էլ 5 միլիոն մարդ կզոհվեր: Օսմանյան Կայսրությունն էլ Առաջին աշխարհամարտի մեջ չէր մտնի: Սա էլ էր հավանական:

- Ըստ Ձեզ` ինչու՞ այս դեպքը (20 հնչակյանների մահապատիժը-խմբ.), որ Թուրքիայի պատմության վրա խորը հետք է թողել, այսքան երկար ժամանակ լռության էր մատնված:
- Այդ քսան կուսակցական գործիչների մահապատիժն անքակտելիորեն կապված է Հայոց ցեղասպանության հետ: Դեռ նոր-նոր են սկսում ինչ-որ բաներ խոսել: Այժմ արդեն համեմատաբար ազատ միջավայր կա:

- Զարմանալի չէ, արդյո՞ք, որ այս դեպքը մինչև այսօր Թուրքիայի սոցիալիստները օրակարգ չեն բերել:
- Շատ հետաքրքիր է` գուցե չեն իմացել, կամ գուցե իմացել են, բայց վախեցել են խոսել այդ մասին: Իրականում Թուրքիայում սոցիալիստական շարժումը հենց հնչակյաններից է սկսվել: Մեր կուսակցությունը հիմնվել է 1887 թվականին Շվեյցարիայում մի խումբկովկասահայերի կողմից: Նրանք վերցրեցին ռուսական սոցիալիստական հայացքները և դրանց հավելեցին Հայկական հարցը` Օսմանյան կայսրությունում ապրող հայերի իրավունքները:  

 

- Դա կարո՞ղ եք փաստարկել:

- Փաստեր ունենք, որ առաջին սոցիալիստական կուսակցությունն ենք եղել: Անցած տարի, երբ կուսակցության հիմնադրման 125 ամյակն էինք նշում,  արխիվից 1908 թվականի հեղաշրջումից հետո թվագրվող օսմաներեն փաստաթղթեր ենք գտել: Մենք այս հողերի առաջին սոցիալիստական կուսակցությունն ենք: Եթե պատմաբաններն էլ ուսումնասիրեն, ապա օսմանյան արխիվներում նորանոր ապացույցներ կգտնեն: Մեզ մոտ միայն պատճեներն են: Փաստաթղթերի օրիգինալները գտնվում են Թուրքիայում են:  Հայերեն մի խոսք կա` ավելի լավ է ուշ լինի, քանի ընդհանրապես չլինի (Ուշ լինի, նուշ լինի-խմբ.)

- Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար ինչպիսի՞ ապագա եք կանխատեսում: Թուրքիայում այդ հարցի վերաբերյալ հիմնականում ազգայնական դաշնակցականներից են պատասխան ստանում:
- Դրա պատճառը այն է, որ մեր քարոզչությունը թույլ է եղել: Այդ պատճառով մեզ միշտ քննադատում են: Լռության ժամանակն արդեն ավարտվել է: Վերջին 98 տարում, որպես հայկական առաջին կուսակցության անդամ, Թուրքիայում եմ և առաջին անգամ պաշտոնական շփումներ եմ ունենում:

- Խնդրի լուծման համար ի՞նչ բանաձև կառաջարկեք:
- Իմ հայացքները և Սփյուռքի մեր ընկերների հայացքները նույնն են: Թուրքիան Հայաստանին շրջափակման մեջ է պահում Ղարաբաղի հակամարտության պատճառով: Պետք է սահմանը բացել: Ցեղասպանության հարցն էլ մեզ համար ճշմարտություն է: Թուրքիան այդ իրողությունը ժխտում է, դեռ ավելին, մեր բոլոր պատմական հուշարձանների, մեր բնակավայրերի անունները փոխում է: Դա էլ է ցեղասպանություն:

- 2015 թվականի նախաշեմին այդ գործընթացը նոր թա՞փ կստանա: Նախատեսվում է, որ  100-րդ տարելիցին դիվանագիտության մեջ Ցեղասպանության ընդունման համար միջազգային ճնշում կլինի:
- Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Այն ժամանակային սահմանփակում չունի: Ինչ երեկ ենք պահանջել, նույն էլ պահանջելու ենք վաղը: Թուրքիան պետք է  ճանաչի ցեղասպանությունը, ներողություն խնդրի և նյութապես ու բարոյապես փոխհատուցի:

- Թուրքայի տեսանկյունից ամենաքննարկվող թեման փոխհատուցման հարցն է:
- 
Խաղաղությունը պետք է արդարության հիման վրա կառուցվի: Հակառակ դեպքում այն կփլուզվի: Իրավաբաններն այս հարցի վերաբերյալ պետք է խոսեն: Ամենակարևորը, որ առաջին քայլերն արվեն:

- Բայց Անկարան Հոլոքոստի պարագայում Գերմանիայի կատարած փոխհատուցումների պես գործընթացը չի ողջունում:
- Խնդիրը քաղաքական հարց է: Երբ 1948 թվականին Մարդու իրավունքների հռչակագիրն ընդունվեց, տրվեց նաև «ցեղասպանություն» եզրաբառի սահմանումը: 1948 թվականից հետո հրեաների համար ազգային պետություն ձևավորվեց, ցեղասպանության կոնվենցիայով որոշվեց Իսրայելին փոխհատուցում վճարել: Սակայն  հայերի պարագայում աշխարհում միայն 25 երկիր է ցեղասպանություն ճանաչել: Հիմքում մեծ տերությունների շահերը կան: Իսկ կարևոն այն է, որ կա մեկ իրողություն: Մենք միասին ենք ապրելու: Կարո՞ղ եք  Հայաստանը, Սիրիան, Վրաստանը իրենց տեղից մեկ այլ վայր տեղափոխել: Այդ համակեցությունը եղբայրության և վստահության վրա պետք է կառուցել: Սակայն մի տեղ այդ վստահությունը ցեղասպանության պատճառով կորսվել է:

Նշենք, որ 1913 թվականի սեպտեմբերի 17-ին  Հնչակյան կուսակցությունը Ռումինիայում տեղի ունեցած ժողովի ժամանակ որոշում ընդունեց ոչնչացնել «Միություն  և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներին: 1914 թվականին մի շարք հնչակյաններ ձերբակալվեցին: Ռազմական դատարանը Հնչակյան կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Փարամազի (Մարտիրոս Սարգսյան) և նրա 19-ը ընկերների նկատմամբ «Անկախ և ազատ Հայաստան ստեղծելու նպատակով զինված գործողություններ իրականցնելու և օտար երկրներն Օսմանյան կայսրության դեմ հրահրելու» մեղադրանք առաջադրեց:

Դատարանի նախագահի այն հարցին, թե արդյո՞ք  ճիշտ է, որ  երկիրը մասնատելու, վերացնելու նպատակով անկախ Հայաստանի ստեղծման նպատակին եք ծառայել, Փարամազը հետևյալ կերպ է պատասխանում.  « Դուք մեր երկիրը սրանից 600 տարի առաջ, փորձելով մեզնից խլել, բռնազավթեցիք: Մեր ժողովրդին անդադար ջարդերի ճանապարհով փորձեցիք վերացնել և այժմ էլ ամբողջ Օսմանյան երկիրը ջանում եք վերածել Թուրքիայի: Երբ դուք եք դա անում, չեք համարվում հանցագործ ու մեղավոր, բայց երբ մենք ենք ցանկանալու մեր պատմական իրավունքները կրկին ձեռք բերել, մեր ջանքերի համար մեզ մեղավոր եք համարում»:

Նրանք բոլոր են մահվան դատապարտվեցին: Մահապատիժն իրականացվեց հունիսի 15-ին: Կախաղանի մոտ Փարամազը գոչում էր. «Դուք միայն մեր մարմինը կարող եք սպանել, սակայն մեր դավանած գաղափարները` երբեք… Վաղը հայությունը, երկրի արևելքում անկախ և սոցիալիստական Հայաստանին է ողջունելու»: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
13:11, 29 հուլ
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}